ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուս դիվանագետը Հյուսիսային Կորեայից հեռանում է ձեռքի երկաթուղային սայլակների մեջ
Ռուս դիվանագետը եւ նրա ընտանիքը հեռանում են Հյուսիսային Կորեայից ձեռքի երկաթուղային սայլակների մեջ: Պատճառը ` Covid-19-ի սահմանափակումներն են: Այս շաբաթ Փհենյանում Ռուսաստանի դեսպանատան 8 աշխատակիցներ եւ նրանց ընտանիքներն ավելի քան 34 ժամ են ծախսել, փորձելով հեռանալ Հյուսիսային Կորեայից: Հյուծող ուղեւորությունը ավարտվել է նրանով, որ առնվազն մեկ դիվանագետ իր ուղեբեռը եւ փոքր երեխաներին տեղավորել է երկաթուղային սայլակի մեջ: Նշենք, որ Հյուսիսային Կորեայի սահմանները մի քանի ամսվա ընթացքում արգելափակվել են Covid-19-ի զսպման նպատակով: Հյուսիսկորեական պետական Air Koryo ավիաընկերությունը չվերթներ էր իրականացնում Ռուսաստանի Արեւելքում ` Վլադիվոստոկից, սակայն այդ թռիչքները եւս դադարեցվել են մի քանի ամսով:
Սա միակ ճանապարհն էր, որով ռուս դիվանագետները եւ նրանց ընտանիքները կարող էին լքել երկիրը, Facebook-ի իր էջում հայտնել է Ռուսաստանի դեսպանատունը: Նշվում է, որ ճանապարհորդությունը սկսվել է գնացքով։ Ռուսաստանցիները 32 ժամ անցկացրել են վատ սպասարկվող եւ դանդաղ գնացքում։ Այնուհետեւ նրանք երկու ժամ ավտոբուսով ուղեւորվել են դեպի սահման, որտեղ իրենց ուղեբեռներով նստել են երկաթուղային սայլակ և առաջ շարժվելով՝ հրելով այն ամբողջ ճանապարհի ընթացքում:
Ռուսաստանի դեսպանատունը հրապարակել է երրորդ քարտուղար Վլադիսլավ Սորոկինի 2 լուսանկարներ, որտեղ երևում է, թե նա ինչպես է հրում սայլակը, որի մեջ գտնվում էին նրա ընտանիքի անդամներն ու իրերը:
Սորոկինը ստիպված է եղել ձեռքի սայլակը հրել մեկ կիլոմետր, որի մի մասը ներառել է Տյումեն գետի կամուրջը, որը բաժանում է Ռուսաստանը Հյուսիսային Կորեայից: Երբ ընտանիքը հասել է Խասան ռուսական կայարան, նրանց դիմավորել են արտաքին գործերի նախարարության գործընկերները, որոնք օգնել են նրանց հասնել Վլադիվոստոկի օդանավակայան։
Նմանատիպ հոդվածներ
«Դժոխքի կիրճ» օպերացիայի մասին. ինչպե՞ս էին Արցախում պլանավորել կանգնեցնել թշնամուն ու ով է մեղավոր, որ դա չստացվեց. WarGonzo
Իսկանդերի և Շուշիի վերաբերյալ: Քանի որ WarGonzo նախագիծն այդ ժամանակ իրադարձությունների էպիկենտրոնում էր, մեր դիտարկումն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանցիները քայլում են դեպի Շուշի. ապացույց, որ Շուշին հանձնվել է. Արշակ Զաքարյան
Ռեժիսոր Արշակ Զաքարյանը հրապարակել է տեսակադրեր՝ նշելով. «Ապացույց, որ Շուշին հանձնվել է»: Հիշեցնենք՝ ավելի վ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ձեզ ո՞ւմ տեղն եք դրել, ո՞վ եք դուք. Մարուքյանը բարկացավ
Ազգային ժողովի խորհրդի նիստը չկայացավ, որովհետև ԱԺ նախագահը չեկավ և չբացեց խորհրդի նիստը, լրագրողների հետ զրույցում ասաց...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռազմական կործանիչներ՝ Երևանի երկնքում
ArmLur.am-ի թղթակիցն այսօր Ազատության Հրապարակում ընդդիմադիրների հավաքի ժամանակ երկնքում ռազմական կործանիչ է ֆիքսել: Հիշ...