Այնպիսի տպավորություն է, որ վարչապետի դստեր հեռախոսը գողացել են․ Գագիկ Համբարյան
Գագիկ Համբարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ո՞վ է գողացել Մարիամ Փաշինյանի հեռախոսը
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավագ դստեր՝ Մարիամ Փաշինյանի ֆեյսբուքյան էջում այսօր երկրորդ գրառումն է հայտնվել՝ նվիրված ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին...
Վերջին գրառումից հետո այնպիսի տպավորություն է, որ վարչապետի դստեր հեռախոսն ընտանիքի անդամներից մեկը գողացել է և գրառումներ է անում...Ամեն դեպքում դա երիտասարդ աղջկա գրառման նման չէ...Նախ, բարեվարքության կաննոներն անտեսելով Վանեցյանին Մարիամը դիմում է անունով...Ավելին, զարմանալի էր երիտասարդ աղջկանից "լսել"՝ "Մենք ձեր ընտանիքը որպես վարչապետին ենթակա մարմնի ղեկավարի ընտանիք չենք ընկալել, այլ որպես ընկեր:" նախադասությունը...Շատ տհաճ է, երբ ժողովրդավարական երկրի ղեկավարի երեխան կտրվելով իրականությունից այսպիսի մտքեր է արտաբերում...
Երևի ինչ-որ մեկը նրա հեռախոսը գողացել է, որը շատ ընդունված երևույթ է պարոն Փաշինյանի թիմում և այսպիսի բովանդակությամբ գրառում է արել...
Հ.Գ. Իսկ եթե լուրջ՝ Փաշինյանների ընտանիքի ագրեսիան Վանեցյանի նկատմամբ պայմանավորված է հայտնի ֆիլմի հերոսի՝ "Он слишком много знает..." հայտնի դարձած արտահայտության հետ...»։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է` որ քրեական գործի շրջանակներում է հարցաքննվել Նիկոլ Փաշինյանը
ՀՀ քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ այսօր տեղի ունեցած հարցաքննության վերաբերյալ: Քն...
ՀՐԱՏԱՊ. Հայտնաբերվել է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին
Քիչ առաջ Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազ...
Այսօրվանից այլևս չեմ կատարում վարչապետի մամուլի քարտուղարի պարտականությունները․ Վլադիմիր Կարապետյան
ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջը գրել է․ «Այսօրվանից այլևս չեմ կատարում վարչապետի մամ...
Ապատեղեկատվություն է տարածվում, թե Տավուշի գյուղերից մեկում պայթուն է որոտացել․ Սիփան Փաշինյան
Իմքայլական պատգամավոր Սիփան Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է համացանցում շրջանառվող տեղեկություններին, թե Տա...