Հայաստանը` Ռուսաստանի գինու խոշորագույն արտահանողների տասնյակում

Հայաստանը 2025 թվականի առաջին կիսամյակում հայտնվել է դեպի Ռուսաստան գինու խոշորագույն արտահանողների տասնյակում։


Ինչպես հաղորդում Է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Ազգային վիճակագրական ծառայությունների տվյալները, Հայաստանը հայտնվել է 10–րդ տեղում՝ ռուսական շուկա մատակարարելով 4,3 մլն դոլարի գինի:


Առաջին կիսամյակում խոշորագույն արտահանող է մնացել Իտալիան, թեև նրա մատակարարումները կրճատվել են ավելի քան մեկ երրորդով՝ մինչև 83,3 մլն դոլար, երկրորդ տեղում Վրաստանն է՝ 72,8 մլն դոլարով, առաջին եռյակը եզրափակում է Լատվիան՝ 47,7 մլն դոլարով:


Ընդհանուր առմամբ, Ռուսաստանը նշված ժամանակահատվածում մեկ երրորդով կրճատել է արտասահմանյան գինու ներկրումը։ Օտարերկրյա մատակարարները ռուսական շուկա են վաճառել 304,5 մլն դոլարի գինի՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 433,8 մլն դոլարի դիմաց։

Քաղաքականություն