Վարդան Ղուկասյանի որդու գործին առնչվող ևս մեկ քրեական վարույթ է նախաձեռնվել
Սույն գործի համատեքստում Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) և 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու նպատակով պաշտոնատար անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի կամ նշված անձանց դաստիարակության, խնամքի կամ հսկողության տակ գտնվողի նկատմամբ բռնություն գործադրելը)։ Այս մասին 1Lurer.am-ին հայտնել են Քննչական կոմիտեից:
Կատարվում է նախաքննություն։
Հիշեցնենք` Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը ձերբակալվել է, դատարան է ներկայացվել կալանքի միջնորդություն։
Նմանատիպ հոդվածներ
Եվրոպայում այժմ ճգնաժամային իրավիճակ է. Մակրոն
Ռուսաստանի հետ երկխոսությունը Եվրոպայում կայունության և անվտանգության հասնելու գլխավոր միջոցն է: Այս մասին հայտարարել է...
Գեներալ Գրիգորի Խաչատուրովն ազատ կարձակվի
Գեներալ Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխարինվեց գրավով և վարչական հսկողությամբ։Վերա...
Թրամփը հույս է հայտնել, որ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղության համաձայնագիրը կկնքվի մոտ ապագայում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղության համաձայնագիրը կկնքվի «որոշ պահի»։ Նա նա...
Հավատում եմ, որ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Վահրամ Պողոսյան
Դեռևս առաջին պատերազմի փորձը ցույց է տվել, որ աշխարհազորայիններն արհեստավարժ զինվորականների հրամանատարությամբ կարողացել...