Facebook-ն ու Instagram-ը թույլատրել են բռնության կոչերը ռուս զինվորականների նկատմամբ
Ամերիկյան Meta ընկերությունը ժամանակավորապես թույլատրել է Facebook և Instagram սոցցանցերում բռնության կոչերը ռուս զինվորականների նկատմամբ՝ Ուկրաինայում իրականացվող ռուսական ռազմական հատուկ օպերացիայի ֆոնին, սակայն ՌԴ քաղաքացիական անձանց նկատմամբ դաժանության կոչերը նախկինի պես մնում են արգելքի տակ։
«Մենք ժամանակավորապես հասանելի են դարձրել քաղաքական արտահայտման ձևերը, որոնք սովորական իրավիճակում կխախտեին մեր կանոնները, այդ թվում՝ դաժան հռետորաբանությունը, ինչպիսին է, օրինակ, «մահ ռուս զավթիչներին»-ը։ Մենք թույլ չենք տա բռնության կոչեր ՌԴ քաղաքացիական անձանց նկատմամբ»,-գրել է Meta-ի ներկայացուցիչ Էնդի Սթոունը Twitter-ում։
Ավելի վաղ սպասվող փոփոխությունների մասին հայտնել էր Reuters-ը՝ նշելով, որ որոշ երկրներում Facebook-ն ու Instagram-ը չեն արգելափակի զինվորականների նկատմամբ բռնության, իսկ Լեհաստանում, Ռուսաստանում և Ուկրաինայում նաև ՌԴ և Բելառուսի նախագահների հասցեին հնչեցված մահվան կոչերը։
Նմանատիպ հոդվածներ
Խուճապ չկա, տարհանում չի իրականացվում․ թշնամին կրկին փորձում է վախեցնել Խրամորթի հայերին․ մանրամասներ
Խրամորթում այս պահին հանգիստ է։ Այս մասին Auroranews-ի հետ զրույցում ասաց ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տ...
Ադրբեջանը հրապարակել է այն 5 կետերը, որոնց կատարման դեպքում կկարգավորվեն Հայաստանի հետ հարաբերությունները
Բաքուն պատրաստ է բովանդակային, ինտենսիվ բանակցությունների Երևանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման շուրջ, եթե Հայա...
Ռուսաստանի ԶՈՒ-ն Ուկրաինայում լռության ռեժիմ է հայտարարում
Ֆրանսիաի նախագահ Էմանուել Մակրոնի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված խնդրանքով ՌԴ ԶՈՒ-ն ժամը 10։00-ից հայտարարում է լ...
Պաշտպանության նախարարությունից հերքում են՝ ադրբեջանցիներն առաջ չեն եկել․ նոր մանրամասներ
Պաշտպանության նախարարությունից Auroranews-ի հետ զրույցում կտրականապես հերքեցին ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների առաջխա...