Էլբրուսում ճոպանուղի է վթարվել. կան զոհեր
Կաբարդինո-Բալկարիայի Հանրապետության Էլբրուս լեռան վրա ճոպանուղու վթարման հետևանքով երկու մարդ է զոհվել։ Զոհերի թիվը ներկայումս ճշտվում է, այս մասին հայտնել է Կաբարդինո-Բալկարիայի Հանրապետության Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։
«Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարարության Էլբրուսի բարձրլեռնային որոնողական-փրկարարական խմբի փրկարարները և բոլոր արտակարգ ծառայությունները անմիջապես մեկնել են դեպքի վայր։ Ժամանակակից ճոպանուղին սեպտեմբերի 3-ից 24-ը պլանային սպասարկման է ենթարկվում՝ ձմեռային սեզոնին նախապատրաստվելու համար», - նշել են գերատեսչությունում։
Հանրապետության ղեկավար Կազբեկ Կոկովը հայտնել է, որ վթարի նախնական պատճառը հենարաններից մեկից մալուխի անջատումն է։ Նրա խոսքով՝ փրկարարները ներկայումս աշխատում են դեպքի վայրում, և զոհերի մարմինները տարհանվում են։ Նա խոստացել է, որ ողբերգության բոլոր հանգամանքները կպարզվեն համապատասխան մարմինների կողմից։
Ավելի վաղ ճոպանուղին վթարվել էր, ինչի հետևանքով մարդիկ ընկել էին 4-7 մետր բարձրությունից։ Հայտնի է, որ վթարված ճոպանուղում 21 մարդ կար։ Ութ մարդ վիրավորվել է, մեկը տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք։