Զանգեզուրի տրանսպորտային հանգույցի վերահսկողությունը պետք է իրականացվի բացառապես Հայաստանի կողմից. Լևոն Տեր-Պետրոսյան
Միանգամից նշեմ, որ ես կխուսափեի «Զանգեզուրի միջանցք» բնորոշման գործածումից, քանի որ այն որոշակի մտավախություններ է առաջացնում մեր հասարակության ակտիվ շերտերում: Հետևաբար, կարծում եմ, որ դրա փոխարեն ավելի ճիշտ է օգտագործել «Զանգեզուրի տրանսպորտային հանգույց» բնորոշումը: Այս մասին հայտնել է Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:
«Զանգեզուրի տրանսպորտային հանգույցի վերահսկողությունը, բնականաբար, սուվերեն իրավունքի ուժով, պետք է իրականացվի բացառապես Հայաստանի կողմից: Ինչ վերաբերում է շահագրգիռ այլ պետությունների քաղաքական և տնտեսական նպատակադրումներին, ապա Հայաստանն, իմ համոզմամբ, ի վիճակի է, միջազգային իրավունքի պահանջների համաձայն, երաշխավորել նրանց անխափան գործունեությունը:
Այդ հարցում Հայաստանը, կամա, թե ակամա, ակնկալում է իր ռազմավարական գործընկերների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Իրանի ակտիվ համագործակցությունը, հակառակ նրանց միջև առկա ակնհայտ տարաձայնությունների: Մեծ տերությունների միջև հակասությունները, որպես կանոն, ավելի հեշտությամբ են լուծվում, քան փոքր երկրների միջև, ինչը բացատրվում է մեծերի հասունության հանգամանքով: Դրա ապացույցն են, մասնավորապես, Կարիբյան (1962թ.) և Դամանսկի (1969թ.) ճգնաժամերի հաղթահարումը, գերտերությունների մրցակցությանը զուգընթաց ժամանակ առ ժամանակ միմյանց միջև կնքված սպառազինությունների կրճատման համաձայնագրերը, պրոքսի պատերազմների պարագայում իրենց փոխհամաձայնեցված լուծումները և այլն»,- ասել է Տեր-Պետրոսյանը:
Նմանատիպ հոդվածներ
Ինչու Հայաստանը չստանձնեց ՀԱՊԿ–ի գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնը. Փաշինյանը հայտնում է
Մենք հաճույքով կստանձնենք ՀԱՊԿ–ի գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնը, եթե այդ պաշտոնի ստանձնմամբ չստացվի, որ սխալ ուղերձ...
«Տիգրանաշենի հարցը» պետք է լուծվի սահմանազատմամբ
Թեման քննարկվում է, որևէ պայմանավորվածություն, որևէ ռազմավարություն, հայեցակարգ էդ հարցի լուծման վերաբերյալ էս պահի դրու...
Հութիները պատասխան հարված կհասցնեն Իսրայելին
Եմենում «Անսար Ալլահ» շարժման անդամները պատրաստ են հարվածներ հասցնել Իսրայելում գտնվող թիրախներին՝ ի պատասխան Սանայի հրե...
Կլինեմ անկախ պատգամավոր. Գեղամ Նազարյան
Ինձ խմբակցությունից չեն հեռացրել, տեղի է ունեցել համատեղ քննարկում և դրա արդյունքում որոշում է կայացվել, որ շատ ավելի ար...