Մանրամասներ երեք անձի մասով Վանաձորում կատարված ավազակnւթյան դեպքի վերաբերյալ
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում երեք անձի մասով ավարտվել է ավազակության դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:
Քրեական վարույթի նախաքննության ընթացքում Ա.Ա.-ի և Գ.Մ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (ավազակությունը) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը), Տ.Ու.-ի և Գ.Պ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 46-252-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (ավազակությանն օժանդակելը):
Ա.Ա.-ի, Տ.Ու.-ի և Գ.Պ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, իսկ Գ.Մ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը, հայտարարվել է հետախուզում:
Երեք անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:
Հիշեցնենք` ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական գործողությունների, ինչպես նաև ՆԳՆ աշխատակիցների կողմից համատեղ իրականացված պլանավորված և հետևողական աշխատանքների արդյունքում ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ այն մասին, որ 2025 թվականի մարտի 14-ին երկու անձ ապօրինի մուտք են գործել Վանաձոր քաղաքի բնակչուհի Ք.Բ.-ի բնակարան, ատրճանակները պահել են վերջինիս և նրա անչափահաս երեխայի ուղղությամբ, ապա ատրճանակի սպառնալիքով պահանջել ոսկյա զարդեր և գումար, որից հետո Ք.Բ.-ն ննջասենյակից վերցրել և զարդատուփով նրանց է փոխանցել 7 հատ ոսկյա զարդ:
Նմանատիպ հոդվածներ
18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրապարակվել է Դոնի Ռոստովի մեկուսարանում ոչնչացված կալանավորների կադրերը
Հրապարակվել է Դոնի Ռոստովի մեկուսարանում ոչնչացված կալանավորների կադրերը: Նրանք պատանդ էին վերցրել Ռոստովի բանտի 2 աշխատ...
Պաշտպանական բանակում շարունակվում է պայքարը կորոնավիրուսի տարածման դեմ
Կորոնավիրուսի տարածման դեմ պայքարը ՊԲ-ի բոլոր զորամասերում շարունակվում է ամբողջ թափով: Իրականացվող կանխարգելիչ և հակամա...
Չավուշօղլուն առաջարկում է բանակցություններ Մինսկի խմբի 11 անդամների մասնակցությամբ
Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել է, թե Ղարաբաղում հրադադար հաստատելու միջազգային կոչերը բանական են, սակայն գերտերութ...
Զորակոչային բժշկական հանձնաժողով. Փաշինյանը շարունակում է լուսանկարներ հրապարակել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել ու կից գրել է. «Զորակոչային բժշկական հանձնաժողով...