Հայաստանի ԱԳՆ-ն մեկնաբանող հայտարարություն է արել ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման մասին
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները համատեղ դիմել են ԵԱՀԿ Մինսկի գործընթացի կառույցների փակման համար, քանի որ վերջիններս «այլևս արդիական չեն՝ հաշվի առնելով դրանց ստեղծման համար հիմք հանդիսացած իրավիճակի արմատական փոփոխությունների հանգամանքը»։ Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, այս մասին ասված է Մինսկի գործընթացի և հարակից կառույցների վերաբերյալ ԵԱՀԿ Նախարարների խորհրդի կողմից ընդունված որոշման առնչությամբ ՀՀ մեկնաբանող հայտարարության մեջ։
Նշվում է, որ ՀՀ մեկնաբանող հայտարարությունն այսօր ներկայացրել է ԵԱՀԿ–ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանը ԵԱՀԿ 1533–րդ Մշտական խորհրդի հանդիպման ժամանակ։
«Հայաստանը Ադրբեջանի հետ համատեղ նախաձեռնել է սույն որոշման ընդունումը՝ հիմք ընդունելով Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների համատեղ դիմումն ուղղված ԵԱՀԿ գործող նախագահին, որը ստորագրվել է 2025 թ. օգոստոսի 8-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնում»,– ասված է հայտարարության մեջ։
Հովհանիսյանը նշել է` փաստաթղթում հաստատվել է, որ ստեղծվել են պայմաններ «մարդկային անասելի տառապանքներ պատճառած հակամարտությունից հետո վերջապես բարիդրացիական հարաբերությունների կառուցման մեկնարկի համար՝ հիմնված միջազգային սահմանների անքակտելիության և տարածքներ ձեռք բերելու նպատակով ուժի կիրառման անթույլատրելիության սկզբունքների վրա»։
«Հռչակագրում նաև ամրագրվել է, որ այս «իրողությունը, որը ենթակա չէ և երբեք չպետք է ենթակա լինի վերանայման, ճանապարհ է հարթում մեր երկու ժողովուրդների միջև թշնամանքի էջի փակման համար»։ Նախարարները նաև հաստատել են իրենց «համատեղ հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և Հելսինկիի եզրափակիչ ակտին՝ շարունակելու երկկողմ մակարդակով հարաբերությունների կարգավորման գործընթացը»,– ընդգծել է ԵԱՀԿ–ում ՀՀ մշտական ներկայացուցիչը։
Ներկայացուցիչը հայտարարել է, որ այս պատմական պահի համատեքստում Հայաստանի Հանրապետությունը ակնկալում է խաղաղության համաձայնագրի ողջամիտ ժամկետում ստորագրումը և վավերացումը։
Նմանատիպ հոդվածներ
Նախօրեի հանդիպումը չի կարելի համարել Բաքու-Ստեփանակերտ երկխոսության մեկնարկ. Դավիթ Բաբաբյան
Ադրբեջանի և Արցախի ներկայացուցիչների նախօրեի հանդիպումը չի կարելի համարել Բաքու-Ստեփանակերտ երկխոսության մեկնարկ: &...
Պաշտպանության նախարարությունը սպառազինության հարցում ձգտում է առավելության․ Դավիթ Տոնոյան
«Եղել են խոցումներ, որոնք բերել են վիրավորումների: Մենք դրանց համապատասխան ձևով արձագանքել ենք: Այս ակտիվությունը պայման...
Ֆինլանդիայի խորհրդարանում հավանություն են տվել Ռուսաստանի հետ սահմանի մասին նախագծին
Ֆինլանդիայի խորհրդարանում հավանություն են տվել Ռուսաստանի հետ սահմանի մասին նախագծինՆախագիծը ենթադրում է, որ Ռուսաստանի...
«Փաստ». Փաշինյանը դժգոհ է դեսպաններից. անակնկալ փոփոխություններ են սպասվում
«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, առաջիկայում լուրջ վերադասավորումներ են սպասվում ՀՀ դիվանագիտական կ...