Նախօրեի հանդիպումը չի կարելի համարել Բաքու-Ստեփանակերտ երկխոսության մեկնարկ. Դավիթ Բաբաբյան
Ադրբեջանի և Արցախի ներկայացուցիչների նախօրեի հանդիպումը չի կարելի համարել Բաքու-Ստեփանակերտ երկխոսության մեկնարկ:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Դավիթ Բաբաբյանը։
«Սա քաղաքական չէ։ Սա վերաբերում է ենթակառուցվածքներին, ճանապարհի ապաշրջափակմանը, որն ընթանում էր, և ռուս խաղաղախահները փակման առաջին իսկ օրից այդ բանակցությունները, խորհրդակցությունները վարում էին։
Որևէ ձևով սա չի կարելի դիտարկել որպես երկխոսություն քաղաքական հարցերով՝ Արցախի ապագայի շուրջ։
Նման ձևաչափով հանդիպումները կարևոր են, սակայն, դա չի նշանակում, թե որևէ մեկը որևէ կերպ Արցախը կարող է տեսնել Ադրբեջանի կազմում: Դա անհնարին է։ 1988 թվականից ի վեր որևէ մեկն Արցախում չի դիտարկում իրեն ու իր երկիրը Ադրբեջանի կազմում։ Նույնիսկ 1921 թ.-ից ի վեր, մինչև 1988 թիվը, երբ Արցախը բռնակցվել է Ադրբեջանին, արցախցիները չեն մերվել այդ իրողության հետ։ Եվ հիմա պետք է այնպես անենք, որ պարզապես այս մարդասիրական հարցերը կարգավորվեն։
Անհրաժեշտ է համախմբվել և, իմաստուն քաղաքականություն վարելով, փրկել Արցախը»,-նշել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Բաքուն խաղաղ բանակցությունների առաջարկությունները Երևանի հետ փոխանակվում է առցանց ձևաչափով. Բայրամով
Ադրբեջանը Հայաստանի հետ «առցանց դիվանագիտության» է անցել՝ բանակցությունների անցկացման շրջանակներում, հայտարարել է Ադրբեջ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արցախ տեղափոխվելու որոշումս կայացրել էի՝ չմտածելով պաշտոնի մասին. Ռուբեն Վարդանյան
Ես Արցախ տեղափոխվելու որոշումս կայացրել էի՝ չմտածելով պաշտոնի մասին։ Այս մասին Արցախի հանրային հեռուստաընկերո...
Պաշտոնից ինձ ազատելը՝ սխալ որոշում էր. Ռուբեն Վարդանյան
Ես երբեք չեմ մտածել, որ իմ անունը կքննարկվի ՄԱԿ-ի ԱԽ-ում կամ Եվրախորհրդարանում: Բայց Ադրբեջանը փորձեց հնարավորինս անձնավ...
Ռուսաստանը ստիպված կլինի հեռացնել արևմտյան սպառնալիքը իր սահմաններից. նախապայմանի մասին խոսել է Շոյգուն
Թե որքանով Ռուսաստանը ստիպված կլինի հեռացնել արևմտյան սպառնալիքը իր սահմաններից, կախված է նրանից, թե ինչ զենք կմատակարար...