ՆԱՏՕ-ն` Լեհաստանի տարածք ներխուժած ռուսական անօդաչուների միջադեպի մասին
ՆԱՏՕ-ն Լեհաստանի տարածք ներխուժած ռուսական անօդաչուների միջադեպը չի դիտարկում որպես հարձակում: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով դաշինքի աղբյուրին։
Նույն աղբյուրի տվյալներով՝ նախնական ցուցումները վկայում են, որ խոսքը ռուսական 6-10 անօդաչուի կանխամտածված ներխուժման մասին է։
«Սա առաջին դեպքն էր, երբ ՆԱՏՕ-ի ավիացիան ներգրավվեց դաշնակից երկրների օդային տարածքում հնարավոր սպառնալիքների դեմ»,- ընդգծել է աղբյուրը։
Հաղորդվում է, որ ՆԱՏՕ-ի ռադարները, ներառյալ՝ Patriot հակաօդային պաշտպանության համակարգերը, հայտնաբերել են անօդաչուներին, սակայն կրակ չեն բացել։
Գիշերային գործողության ընթացքում ներգրավված են եղել Լեհաստանի F-16 կործանիչները, Նիդեռլանդների F-35-երը, Իտալիայի AWACS հետախուզական ինքնաթիռները, ինչպես նաև ՆԱՏՕ-ի կողմից համատեղ շահագործվող օդային լիցքավորման ինքնաթիռները։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը գնում է դեպի հարաբերությունների կտրուկ վատթարացում Իրանի հետ. Աբովյան
Ադրբեջանը հաստատակամ քայլերով գնում է դեպի հարաբերությունների կտրուկ վատթարացում Իրանի հետ։ Այս մասին Facebook-ի իր էջու...
ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարաություն է տարածել․«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե հունիսի 12-ին՝ ժամը...
Հրայր Թովմասյանի մասնակցությամբ երեկ քննչական գործողություն է կատարվել
Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի մասնակցությամբ երեկ քննչական գործողություն է կատարվել։«Ժամանակային առում...
Կադիրովը փեսային նշանակել է Չեչնիայի փոխվարչապետ
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը Վիսխան Մացուևին նշանակել է հանրապետության կառավարության փոխվարչապետ և գյուղատնտեսության...