Ագնեսա Խամոյանը հայտնել է` Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք մեծագույն սխալներից մեկը
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը հայտարարել է, թե Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք մեծագույն սխալներից մեկը Արմեն Դանիելյանին դատավոր նշանակելն է եղել։
«Պատգամավորներից մեկն ասում էր՝ բայց չէ՞ որ Արմեն Դանիելյանը դատավոր նշանակվել է 2002թ.՝ Ռոբերտ Քոչարյանի օրոք։ Այո, և ես կարծում եմ, որ Ռոբերտ Քոչարյանի մեծագույն սխալներից մեկն այն է, որ Արմեն Դանիելյան անուն-ազգանունով մարդը դարձել է դատավոր։ Կարծում եմ՝ ինքն էլ է կիսում այս տեսակետը»,- ասել է նա։
Խամոյանը նաև առաջարկել է Արմեն Դանիելյանին նշանակել ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ. «Եվրոպան պետք է ճանաչի ժողբաստիոնի ամենաանկախ, անաչառ, օբյեկտիվ դատավորին։ Եւ այս պահանջը, վստահաբար, ես պետք է պնդեմ»։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանից եկած ցորենի մասին ի՞նչ են ասում, նորմա՞լ է, բավարարո՞ւմ է իրենց․ Ռուբինյանը՝ ընդդիմադիրներին
Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ընդդիմության հայ...
Վերջին 2 տարում Երևանի քաղաքապետարանը 520 վերելակ է փոխել
Վերջին 2 տարում Երևանի քաղաքապետարանը 520 վերելակ փոխեց: Որպեսզի դրանք երկար ու անխափան աշխատեն, պետք է ճիշտ շահագործվեն...
ՀՀ զինծառայողներին այցելել են ՄԻՊ ներկայացուցիչները. Սև լճի մոտ միջադեպից հետո նրանք գտնվում են հոսպիտալում
Մարդու իրավունքների պաշտպանի հանձարարությամբ` աշխատակազմի զինծառայողների և նրանց ընտանիքների իրավունքների պաշտպանության...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բանավեճ՝ Նիկոլ Փաշինյանի և Աննա Մկրտչյանի միջև
Այս պահին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում պատասխանում է պատգամավորենրի հարցերին։