Միջանցք անունով բան գոյություն չունի. ոչ մի բան զոռով չի լինելու. Իրանի դեսպանը` «Զանգեզուրի միջանցք» տերմինի մասին
Ես մի նիստ կգումարեմ դեսպանությունում, բոլորիդ կհրավիրեմ: Այս մասին ասել է Հայստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպանը՝ դիմելով լրագրողներին:
Այն հարցին, թե ինչպես է գնահատում ադրբեջանական կողմից «Զանգեզուրի միջանցք» բառակապակցության օգտագործմանը՝ դեսպանը պատասխանել է, որ չի լսել:
«Միջանցք անունով բան գոյություն չունի, խոսքը ճանապարհի մասին է: Ո՛չ «Խաղաղության պայմանագրում», ո՛չ ստորագրված հռչակագրում միջանցքի մասին խոսք չկա, ոչ մի միջանցք չի լինելու», - նշել է Մեհդի Սոբհանին:
Նա հավելել է, որ «ոչ մի բան զոռով չի լինելու»:
Մեհդի Սոբհանին, պատասխանելով հարցին, թե ինչ նպատակով էր Ազգային Ժողովում, ասել է, որ Իրանի փոխարտգործնախարարը ևս ժամանել է Հայաստան և նրանք այժմ զբաղվում են խորհրդարանական համաժողով կազմակերպելու հարցով:
Նմանատիպ հոդվածներ
Երևանում էլեկտրոնային ցուցիչներ կտեղադրվեն կանգառներում․ քաղաքապետարան
Մինչև տարեվերջ նախատեսվում է Երևանի հասարակական տրանսպորտի 36 կանգառասրահներում տեղադրել ավտոբուսների և տրոլեյբուսների ժ...
ԼՂ հարցի քննարկում Փաշինյանի և Ալիևի մասնակցությամբ՝ Մյունխենում
Մյունխենի Անվտանգության համաժողովում փետրվարի 15-ին նախատեսված է Լեռնային Ղարաբաղի հարցով քննարկում Հայաստանի վարչապետ Ն...
Առաջիկայում սպասվում են կառավարության կազմի փոփոխություններ. «Ժողովուրդ»
Առաջիկայում սպասվում են ոչ միայն իշխանական թիմի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում կադրային վերադասավորում...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դատախազությունը Նարեկ Կարապետյանի վերաբերյալ նոր միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ. Արամ Վարդևանյան
Արամ Վարդևանյանը ճեպազրույցի ընթացքում հայտարարել է, որ այսօր՝ ժամը 17:00-ին, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստի օր...