Հիմա այսօրվա ընդդիմությունը нищий է. Ալեն Սիմոնյան

Մի հատ լավ կինո կա՝ «Ռուսական կայսրության թագը», որ գալիս ասում է. «полковник Кудасов нищий». հիմա այսօրվա ընդդիմությունը нищий է։ Այս մասին այսօր՝ Ազգային ժողովում հայտարարությունների ժամին իր ելույթում հայտնեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։


«Ժողովուրդ, կներեք, բայց քաղաքական առումով դուք սպառվել եք, որովհետև ես լսում էի ձեր բոլորի ելույթը և քաղաքական ելույթ գոյություն չունի։ Նույն բաները արդեն հինգ տարի է ասում եք և ցավոք սրտի, թե ի ուրախություն, սպառվել է ձեր խոսույթը և դուք օրակարգը այլևս չեք թելադրում, չեք ձևավորում և չեք էլ կարողանալու ձևավորել։


Պարոն Մամիջանյանը ինչ-որ առաջարկություն արեց համաներման հետ կապված։ Ես որքան հասկանում եմ, դրա կարևորությունը պայմանավորված է նրանով, որ ենթադրվում է, որ եթե համաներում լինի որոշ իրենց նախկին գործընկերներ կարող են ընկնել այդ համաներման տակ։ Եթե առաջարկը դրան է վերաբերվում, պատասխանը ես ինձ իրավունք կվերապահեմ, ասեմ ոչ, չի լինելու տենց համաներում»,–ասաց նա։


Ալեն Սիմոնյանը դիմեց ընդդիմադիր պատգամավոր Ագնեսա Խամոյանին. «Ելույթ ունեցա զուտ տիկին Խամոյանին պատասխանելու համար, որովհետև տիկին Խամոյանը պատմեց պարոն Աջապահյանի նամակի մասին, բայց մինչև վերջ չկարդաց նրա նամակը, ես կվերջացնեմ Աջապահյանի նամակը, որը նա գրել է»։


Սիմոնյանն ընթերցեց այն. «Ես ակնարկել եմ այս բոլոր ամիսներին, թե ինչն է պատճառը իր որոշակի անհաջողության։ Բագրատ Սրբազանի մասին է խոսքը։ Հիմա թերևս ավելի բացահայտ կարող եմ ասել, հիմնական պատճառը նախկին նախագահների ստվերն է և ուրվականը, այդ ուրվականներից չի կարող ազատվել Բագրատ Սրբազանը, այդ ուրվականների հեղինակներն իրենք պետք է հայտարարեն իրենց հեռացման մասին և իրապես հեռանան։ Հայրենիքի փրկությունը դա է, դա է պահանջում, ու եթե իրենք դա չեն անում, ուրեմն, հայրենիքի փրկության մասին, չեն մտածում։ Իրենք մտածում են իշխանության վերադառնալու կամ, այսպես ասած, ընդդիմության իշխանությունը պահելու մասին»։


Բա որ գնում եք այցելության, այս մարդու ասածը ինչի՞ չեք ասում, նեղության մեջ է այս մարդը: Իհարկե իրավունք ունի կարծիք հայտնելու, և կրկին ու կրկին, ես անկեղծ, չգիտեմ, շուտով ընտրություններ են մի ութ ամսից, դուք մտածե՞լ եք ինչ խոսույթով եք գնալու, ես գիտեմ, որ ինչ-որ բաներ կան, խոսակցություններ կան, մարդիկ ինչ-որ խմբեր են տեղափոխվում, Դաշնակցությունը առանձին է գնալու, ինչ-որ խումբ առանձին է գնալու, ինչ-որ մարդիկ կուսակցություն են թազա մտնելու։ Խնդիրը կուսակցությունը և մարդը չի ամենևին, խնդիրը խոսույթն է, ձեր խոսույթը, որը դուք այսօր ունեք, չկա այլևս և օրակարգային չէ։ Մտածեք դրա մասին, որովհետև ես շատ ուզում եմ, որ հաջորդ Ազգային Ժողովում մենք ունենանք նորմալ ընդիմություն»,– իր խոսքն ամփոփեց նա։

Քաղաքականություն