Թուրքիայի իշխանությունները թույլ չեն տա փողոցներում անկարգություններ առաջանան. Էրդողան
Ստամբուլում ընդդիմության և ոստիկանության միջև բախումների ֆոնին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իշխանությունները թույլ չեն տա, որ «փողոցներում անկարգություններ առաջանան»։
«Դատարանի որոշումները չճանաչելը նշանակում է բացահայտորեն մարտահրավեր նետել օրենքի գերակայությանը։ Անհնար է աչք փակել նման անպատասխանատվության վրա։ Մենք երբեք թույլ չենք տա, որ փողոցները ցնցվեն և ժողովրդի, հատկապես Ստամբուլի մեր եղբայրների, խաղաղությունը խաթարվի։ Մենք խստորեն կկատարենք մեր պարտականությունները դատական և վարչական գործընթացների անխափան գործունեության համար», - ազգին ուղղված իր ուղերձում ասել է Էրդողանը։
Հավելենք՝ Ստամբուլի 45-րդ դատարանը որոշում է կայացրել անվավեր ճանաչել ամենամեծ ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության (ԺՀԿ) Ստամբուլի մասնաճյուղի 2023 թվականի աշնանը կայացած համագումարի արդյունքները:
Որպես նախազգուշական միջոց՝ մասնաճյուղի ղեկավար Օզգյուր Չելիքը և ղեկավարության մյուս անդամները կասեցվել են իրենց պաշտոններից: Միաժամանակ կուսակցությունը հեռացրել է Գյուրսել Թեքինին, ով դատարանի կողմից նշանակվել էր ԺՀԿ-ի ժամանակավոր ղեկավար:
Հավելենք՝ բախումներ են տեղի ունեցել ընդդիմադիր անդամների և ոստիկանության միջև:
Նմանատիպ հոդվածներ
Սպառնում էին ԱԱԾ-ն օգտագործել մեր դեմ.«Սանիթեք»-ի տնօրենը մանրամասնում է. Tert.am
Շուրջ 1.5 տարի Երևանում աղբահանությունը լուրջ մարտահրավեր է քաղաքային իշխանությունների համար: Քաղաքապետարանը նշում է՝ սա...
Միրզոյանը խոսել է TRIPP-ում Ռուսաստանի ներգրավման մասին
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ հանդիպումից հետո մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը անդրա...
Ի՞նչ պայման է դրել Վլադիմիր Պուտինը Պրիգոժինի առջև՝ նախքան նրա մահը
Հունիսյան ապստամբությունից հետո «Վագներ»-ի ղեկավար Եվգենի Պրիգոժինն առնվազն երկու անգամ հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլ...
Լուրերը, թե հարկային մուտքերը չեն ապահովվել և կատարվել են կեղծիքներ, իրականությանը չեն համապատասխանում. ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեն անհրաժեշտ է համարում պարզաբանել, որ մամուլի այն հրապարակումները, ըստ որոնց հարկային մուտքերը...