Ավինյանը՝ դպրոցում բջջայինի սահմանափակումների վերաբերյալ հրապարակում է արել
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հարցում է անցկացրել․
«Սիրելի աշակերտներ, ուսուցիչներ և ծնողներ,
Դպրոցը պիտի լինի այն վայրը, որտեղ մեր երեխաները կրթվում են ու ընկերանում։ Բայց երբ բջջայինը դասարանում դառնում է ամեն պահի «գայթակղիչ»՝ գիտելիքը, անմիջական շփումը և նույնիսկ խաղը մնում են երկրորդ պլանում։
Աշխարհի փորձը շատ հստակ է․
Անգլիայում, երբ դպրոցները արգելեցին բջջայինները, աշակերտների քննության արդյունքները աճեցին միջինը 6%-ով, իսկ թույլ առաջադիմություն ունեցողների մոտ՝ 14%-ով։ Իսպանիայում ուսումնասիրությունը ցույց տվեց, որ հեռախոսների արգելքից հետո աշակերտները առաջադիմեցին այնքան, որքան մոտ 0.7 ուսումնական տարվա արդյունք։ Նորվեգիայում բջջայինի արգելքը ոչ միայն բարելավեց աշակերտների գնահատականները, այլ նաև նվազեց հոգեբանական օգնության կարիքը։ Ֆրանսիայում՝ դպրոցներում բջջայինների արգելքից հետո, արձանագրվեց ավելի քիչ բուլինգ և կիբերբուլինգ, իսկ երեխաները դասամիջոցներին ավելի շատ սկսեցին խաղալ ու շփվել։
Ուսուցիչները նշում են, որ դասերը դառնում են ավելի արդյունավետ, ծնողները՝ որ երեխաները դպրոցում ավելի հանգիստ ու կենտրոնացած են։ Իսկ շատ աշակերտներ ասում են, որ ավելի շատ են շփվում իրար հետ։ Մենք էլ ուզում ենք Երևանում ստեղծել դպրոցական միջավայր, որտեղ երեխաները կսովորեն առանց ավելորդ խանգարումների, կունենան իրական ընկերական կապեր ու կզգան, որ դպրոցը գիտելիքի և վստահության տարածք է։
Ի՞նչ եք կարծում՝ դպրոցում բջջայինի սահմանափակումը կօգնի՞ մեր երեխաներին ավելի լավ սովորել և պաշտպանվել կիբերբուլինգից
Այո, դա անհրաժեշտ քայլ է
Ոչ, պետք է թույլ տալ ազատություն
Պետք է լինեն միայն մասնակի սահմանափակումներ։
Գրեք ձեր կարծիքը մեկնաբանություններում»,- գրել է Տիգրան Ավինյանը։
Նմանատիպ հոդվածներ
Միջազգային հանրության ճնշումը Ադրբեջանի վրա մեծացել է. Ռուբինյան
ՄԱԿ-ի ԱԽ նիստը շատ հաջող էր, դրական եմ գնահատում: Բոլոր երկրները Ադրբեջանին կոչ արեցին, որ Լաչինի միջանցքի ապօրինի...
Իրանը կոչ է արել չմիջամտել Հորմուզի նեղուցի գործերին․ ԱԳ նախարար
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Իրաքի իր գործընկեր Ֆուադ Հուսեյնի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ կոչ է...
Իրանն ԱՄՆ-ից առաջարկ է ստացել
Իրանը Միացյալ Նահանգներից առաջարկ է ստացել անցկացնելու Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամը լուծելու համար բա...
Ֆրանսիայում «դեղին բաճկոնավորները» կրկին փողոց են ելել
Ֆրանսիայում կրկին մեկնարկել է «դեղին անթև բաճկոններ» շարժման բողոքի ակցիան, հաղորդում են տեղի լրատվամիջոցները: Ցուցարարն...