Զուրաբյանը անդրադարձել է Հայաստան-Պորտուգալիա խաղին
ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը անդրադարձել է Հայաստան-Պորտուգալիա խաղին, որտեղ Հայաստանը խոշոր՝ 5։0 հաշվով պարտվեց Պորտուգալիային․ «Հայաստանի ֆուտբոլի հավաքականի` աշխարհի չեմպիոն դառնալու ապագան մեզ խոստացած Փաշինյանի դատարկությունը և կոմպետենտության ի սպառ բացակայությունը վաղուց հասկացել ենք: Հիմա մի քիչ շեղեմ ձեզ մեր ֆուտբոլային հերթական նվաստացումից և անդրադառնամ նրա մտքի նոր փայլատակումներին:
Նիկոլ Փաշինյանը զարմացել է, որ Տոկիոյում աղբաման չկա: Նա համարել է դա Ճապոնիայի կառավարման մշակույթի և առաջընթացի հերթական մի գագաթնակետ և արդեն առաջարկ է անում, որ մենք ազգովի անցնենք այդ համակարգին, դրա համար նախատեսելով տասը տարի ժամանակ:
Նիկոլը ո՞րտեղից իմանա, որ Ճապոնիան ստիպված էր հրաժարվել աղբամաններից այն բանից հետո, երբ 1995 թվականին «Աում Սինրիկյո» կրոնական աղանդը ահաբեկչական քիմիական հարձակում կազմակերպեց Տոկիոյի մետրոյում, պահելով զարինի կոնտեյներները կայարանների աղբամաններում: Ի դեպ, նույն թվականին նաև Փարիզը բախվեց ալժիրյան ահաբեկիչների կողմից պայթուցիկներն աղբամաններում թաքցնելու իրողության հետ և համապատասխան միջոցներ ձեռնարկեց:
Բայց Փաշինյանն այս ամենը սովորելու ժամանակ չունի, նա զբաղված է սեփական ժողովրդին կրթելու «նորաձև» առաքելությամբ: Մեկը հուշեր նրան և իր նորաձև գործընկերուհուն, որ ոչ թե «կրթությունն է նորաձև», այլ որ նորաձևությունն անգամ կրթություն է պահանջում: Թե չէ միակ բանը, որով աչքի են ընկնում միջազգային թատերաբեմում և որի համար հիշատակվում են միջազգային մամուլի կողմից` հագուկապի անճաշակությունն ու գռեհկությունն է»,- նշել է նա:
Նմանատիպ հոդվածներ
«Պուտինի խաղը» շուտով կավարտվի. ԱՄՆ սենատոր
Նախօրեին ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեմը, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումից հետո մամուլի հետ զրույցում հայտ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես է Յուրիկ Հովեյանը հաղթում թուրք ըմբիշին՝ դուրս գալով եզրափակիչ
Հրապարակվել են հայ ըմբիշ Յուրիկ Հովեյանի (63կգ) և թուրք ըմբիշ Ֆուրկան Էրկենի մենամարտի տեսակադրերը։ Նշենք, որ հայ ըմբիշը...
Չինաստանը սեպտեմբերի 1-ից 75 մլրդ դոլարով կբարձրացնի ԱՄՆ-ից ներկրվող ապրանքների մաքսատուրքերը
Չինաստանը սեպտեմբերի 1-ից և դեկտեմբերի 15-ից ԱՄՆ-ից ներկրվող արտադրանքի համար կբարձրացնի մաքսատուրքերը 10 և 5 տոկոսով՝ ը...
«Կան հրատապ խնդիրներ, որոնց պետք է առաջնային կարգով լուծումներ տրվեն». տեղի է ունեցել օպերատիվ շտաբի նիստ
Արցախի Հանրապետության պետական նախարար, Օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանի ղեկավարությամբ այսօր տեղի ունեցած շտաբի նիստ...