«Պուտինի խաղը» շուտով կավարտվի. ԱՄՆ սենատոր
Նախօրեին ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեմը, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումից հետո մամուլի հետ զրույցում հայտարարել է, որ հրադադարից հրաժարվելու համար Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խստացնելու մասին օրինագիծը կարող է քննարկվել ԱՄՆ Կոնգրեսում արդեն հաջորդ շաբաթ։
Նա նշել է, որ կան Կոնգրեսի անդամներ, ովքեր պատրաստ են առաջ տանել այս օրինագիծը։ Գրեմը հիշեցրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերը, ով ասել է, որ առաջիկա երկու շաբաթները վճռորոշ են լինելու:
Սենատորի խոսքով՝ ինքը Ստամբուլում կայանալիք հանդիպմանը Ռուսաստանի կողմից խաղաղ մտադրություններ չի տեսնում։ «Երբ այս երկու շաբաթն անցնի, բոլորին պարզ կդառնա, որ Ռուսաստանը խաղում է աշխարհի, ոչ միայն ԱՄՆ-ի հաշվին, մենք կփոխենք խաղի այս կանոնները Ռուսաստանի համար»,- ասել է հանրապետական սենատորը և հավելել, որ «Պուտինի խաղը շուտով կավարտվի»։
Սենատորը նշել է, որ նոր պատժամիջոցները մեծ հարված կհասցնեն Ռուսաստանին, ինչպես նաև կփոխեն իրավիճակը Չինաստանի համար, որը գնում է ռուսական էներգակիրներ։ Նոր պատժամիջոցների շրջանակում առաջարկվում է 500 տոկոս մաքսատուրք սահմանել այն երկրների ապրանքների վրա, որոնք շարունակում են էներգառեսուրսներ ներկրել Ռուսաստանից։
Իր հերթին, սենատոր Ռիչարդ Բլումենտալը նույնպես հաստատել է ամերիկացի օրենսդիրների ծրագիրը 500 տոկոս տուրքերի վերաբերյալ։ Նրա խոսքով, ԱՄՆ Սենատի պատասխանը կլինի հստակ ու միանշանակ։ «500 տոկոս տուրքեր բոլոր նրանց նկատմամբ, ովքեր գնում են ռուսական նավթ, բենզին կամ նավթաքիմիական ապրանքներ»,- ասել է պատգամավորը։
Սենատորը հիացմունք է հայտնել եվրոպացի դաշնակիցների համար, ովքեր կոչ են արել ԱՄՆ-ին խստացնել պատժամիջոցներն Ռուսաստանի դեմ։ Նա նաև կոչ է արել Վաշինգտոնին ավելի շատ Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր, հրետանի և ինքնաթիռներ տրամադրել Ուկրաինային և նշել, որ կոնկրետ գործողություններ են պետք, ոչ միայն հռետորաբանություն։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել Գրեմին և Բլումենտալին Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծի առաջխաղացման համար և նշել, որ այս փաստաթուղթն արդեն պաշտպանում է 82 սենատոր։
Նմանատիպ հոդվածներ
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայտարարություն է տարածել
Ամենայն Հայոց Կաթողիկոսի առաջարկով Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը Շվեյցարիայում կազմակերպել էր «Կրոնական Ազատությու...
Եգիպտոսի ռազմական ինքնաթիռն անցել է ՀՀ տարածքով և վայրէջք` կատարել Ադրբեջանում
Մարտին Եգիպտոսի ռազմաօդային ուժերի Antonov An-74t-200A տրանսպորտային ինքնաթիռը անցել է Հայաստանի օդային տարածքով և վայրէ...
Ցնդած բիձա. Աննա Հակոբյան
Ցնդած բիձա: Իսկ եթե ավելի լուրջ՝ այս մարդն ակնհայտորեն օգնության կարիք ունի։ Ինձանից չի ընդունի, բայց հարազատները կամ ըն...
Այլ տարբերակ չկա. Փաշինյան
Միքայել Աջապահյանը ասում է (մեջբերում)․ «Էդ պոռոտախոսներից որեւէ մեկը թող փորձի մի ամիս առանց կնոջ ապրել» (մեջբերման ավա...