Չինաստանը սեպտեմբերի 1-ից 75 մլրդ դոլարով կբարձրացնի ԱՄՆ-ից ներկրվող ապրանքների մաքսատուրքերը
Չինաստանը սեպտեմբերի 1-ից և դեկտեմբերի 15-ից ԱՄՆ-ից ներկրվող արտադրանքի համար կբարձրացնի մաքսատուրքերը 10 և 5 տոկոսով՝ ընդհանուր 75 մլրդ դոլարի չափով, գրում է korrespondent.net-ը՝ ՉԺՀ-ի պետական խորհրդին առընթեր սակագների և տուրքերի կոմիտեի հաղորդագրությանը հղումով:
Աղբյուրի հաղորդմամբ՝ միջոցները ձեռնարկվել են՝ ի պատասխան ԱՄՆ-ի պրոտեկցիոնիզմին:
«Միացյալ Նահանգների նման գործողությունները հանգեցրել են չին-ամերիկյան առևտրային շփման հետագա էսկալացիայի և հսկայական վնաս են հասցրել ՉԺՀ-ի, ԱՄՆ-ի և այլ պետությունների շահերին: Նրանք նաև լուրջ սպառնալիք են ստեղծել բազմակողմ առևտրային համակարգի և ազատ առևտրի սկզբունքների համար»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ սեպտեմբերի 1-ից Վաշինգթոնը 300 մլրդ դոլար արժողությամբ ապրանքների համար 10 տոկոսի չափով նոր մաքսատուրքեր կսահմանի:
Նմանատիպ հոդվածներ
«Սթափվելու ժամանակն է: Արթնացիր, հայ մարդ»: ՀՀԿ-ի նոր նախագիծը
Աժ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը իր ֆեյսբուքյան էջում գրել է․«Արթնացիր, հայ մարդԱյսօր ՀՀԿ կենտրոնական գրասենյակու...
Ամուլսարի հարցով երկու քարի արանքում հայտնված իշխանությունները պետք է հրաժարական տան. Հայրիկյան
Ամուլսարի հանքավայրի շահագործման հարցով երկու քարի արանքում հայտնված իշխանությունները պետք է հրաժարական տան։ Այս մասին ա...
Պատգամավոր Հայկ Սարգսյանից 2 լավ լուր
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ զուգահեռաբար «երկու լա...
Փաշինյանը ջերմուկցի ակտիվիստներից մի քանիսին հրավիրեց սրճարան՝ քննարկելու ստեղծված իրավիճակը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով՝ ջերմուկցի ակտիվիստներից մի քանիսը գնացին նրա հետ առանձնազրույցի: Նրանք քայլերն ու...