Մենք «սյուրպրիզ» ունենք Պորտուգալիայի համար․ Եղիշե Մելիքյան
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը վստահեցնում է՝ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների հետ կարելի է ճանապարհ գնալ։
«Ես իրենց հավատում եմ, վաղը ինչ կստացվի՝ չեմ կարող ասել, բարդից էլ բարդ է պատկերացնել ու գուշակել ելքը, բայց համոզված եմ, որ մենք պետք է տեսնենք ու զգանք փոփոխությունը խաղի ու նվիրվածության մեջ։
Դարպասապահի ընտրության հարցում որոշում կկայացնեմ վաղը, քանի որ Չանչարևիչը վնասվածք ունի և չի մասնակցի վաղվա խաղին: Վնասվածքի պատճառով Պորտուգալիայի դեմ խաղին չի մասնակցի նաև Ստյոպա Մկրտչյանը»,- Պորտուգալիայի հետ խաղից առաջ լրագրողների հետ հանդիպմանն ասաց Մելիքյանը:
Նա հայտարարել է, որ հավաքականի ներսում խնդիր չունի ոչ մեկի հետ, իր խնդիրը վաղվա հանդիպումն է Պորտուգալիայի դեմ։
«Իմ խնդիրը Պորտուգալիայի հետ հանդիպումն է, թիմի ներսում ես խնդիր չունեմ և երբեք չեմ ունեցել: Մենք «սյուրպրիզ» ունենք Պորտուգալիային և կարծում եմ կստացվի»,- ասել է Մելիքյանը։
Նմանատիպ հոդվածներ
ՀՖՖ նախագահը հանդիպել է Յուրի Ջորկաեֆի հետ
ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը հանդիպել է Յուրի Ջորկաեֆի հետ: Հանդիմանը ներկա էր նաև Դենիս Ջորկաեֆը, ով ֆրանսի...
Ըմբիշ Սուրեն Աղաջանյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն
Հունահռոմեական ոճի ըմբիշ Սուրեն Աղաջանյանը, մինչև 20 տարեկան ըմբիշների Եվրոպայի առաջնության եզրափակիչում 4։0 հաշվով հաղթ...
ԱԱ-2026. Իսպանիան 16 տարի անց դուրս գալով եզրափակիչ
Աշխարհի առաջնության կիսաեզրափակչում Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիայի ազգային հավաքականը 2-0 հաշվով վստահ հաղթանակ տարավ...
Հայաստանի արդյունքը լավագույնն է. հաղթանակի հետագիծը...
Ազգերի լիգայի C դիվիզիոնում Հայաստանի ազգային հավաքականը 4:1 հաշվով հաղթելով Լատվիային գլխավորեց 4-րդ ենթախումբը: Մեր հի...