Եգիպտոսը չի պատրաստվում ընդունել պաղեստինցիներին իր տարածքում
Եգիպտոսը չի պատրաստվում ընդունել պաղեստինցիներին իր տարածքում։ Այս մասին հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Բադր Աբդելաթին։
«Վերաբնակեցումը տարբերակ չէ, դա կարմիր գիծ է Եգիպտոսի համար, և մենք թույլ չենք տա դա տեղի ունենա։ Վերաբնակեցումը նշանակում է պաղեստինյան հարցի վերացում և վերջ, և չկա ոչ մի իրավական, բարոյական կամ էթիկական հիմք մարդկանց իրենց հայրենիքից վտարելու համար»,– ասել է Եգիպտոսի ԱԳ նախարարը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ Գազայի հազարավոր բնակիչներ անտեսում են տարածքը լքելու Իսրայելի կոչերը՝ կապված սպասվող ռազմական գործողությունների հետ։
Եգիպտոսը նախկինում բազմիցս դատապարտել է Իսրայելի գործողությունները Գազայի հատվածում։ Միևնույն ժամանակ, Կատարի և ԱՄՆ-ի հետ միասին Եգիպտոսը հանդես է գալիս որպես միջնորդ՝ անկլավում ռազմական գործողությունները դադարեցնելու նպատակով։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Եգիպտոսը տասնյակ հազարավոր զորքեր էր կուտակում Գազայի հետ սահմանների մոտ։






























