Վաշինգտոնը ուժեղացնում է ՀՕՊ-ը Մերձավոր Արևելքում. WSJ
Չնայած Մերձավոր Արևելք ԱՄՆ-ի կողմից «հսկայական ռազմածովային խմբավորման» տեղափոխմանը՝ ավիակիր USS Abraham Lincoln-ի գլխավորությամբ, Իրանի դեմ ամերիկյան ավիահարվածները ներկայումս չեն դիտարկվում որպես անխուսափելի։ Այդ մասին The Wall Street Journal-ին հայտնել են ԱՄՆ պաշտոնյաները՝ ընդգծելով, որ Վաշինգտոնը հիմնականում կենտրոնանում է պաշտպանական կարողությունների ուժեղացման վրա։
Պարբերականի աղբյուրների համաձայն՝ Միացյալ Նահանգները տեղակայում է լրացուցիչ հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) միջոցներ՝ Իսրայելի, արաբական դաշնակիցների և տարածաշրջանում գտնվող ամերիկյան զորքերի պաշտպանության համար՝ հնարավոր իրանական հակահարվածի և երկարատև պատերազմի ռիսկի պայմաններում։
Ամերիկացի պաշտոնյաների խոսքով՝ եթե նախագահ Դոնալդ Թրամփը այս պահին հրաման տար հարձակման, ԱՄՆ զինված ուժերը տեխնիկապես ունակ կլինեին իրականացնել սահմանափակ ավիահարվածներ Իրանի դեմ։ Սակայն ավելի լայնածավալ և վճռական հարվածը, որի մշակումն ըստ WSJ-ի Թրամփը խնդրել էր զինվորականներին՝ տարածաշրջանում երկարատև պատերազմից խուսափելու նպատակով, կարող է առաջացնել համաչափ պատասխան Թեհրանի կողմից։ Այդ սցենարն էլ ստիպում է Վաշինգտոնին ուժեղացնել ՀՕՊ համակարգերը։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսական ռազմաբազան և սահմանապահները Հայաստանի անվտանգության կարևորագույն տարրերն են. Լավրով
Ռուսաստանը բոլոր դեպքերում հավատարիմ է մնում գործընկերների հանդեպ իր միջազգային պարտավորություններին։ Այս մասին հայտարար...
Թուրքիայում արագացրել են ՀՀ-ի հետ Իգդիրի սահմանային անցակետի բացման աշխատանքները
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները: Այս մասին հայտնել են Թուրքական ԶԼՄ-ները:...
Գնահատում եմ այն աշխատելաոճը, որը մենք որդեգրել ենք Ադրբեջանի հետ. Ալեն Սիմոնյան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դրական է գնահատել Ադրբեջանի հետ որդեգրված աշխատելաոճը՝ անդրադառնալով գերիների հարցին։ «Շատ դրա...
Վենսի աշխատակազմը պարզաբանել է գրառման ջնջումը
«Ազատությունը» բացառիկ մեկնաբանություն է ստացել Վենսի աշխատակազմից՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցի մասին գրառում...