Շահրամանյանը` Փաշինյանի՝ Ռուբեն Վարդանյանի վերաբերյալ հայտարարության մասին
Արցախի ժողովրդի անունից մշտապես բանակցել են ՀՀ իշխանությունները, մենք համարում ենք՝ Արցախի հարցի միջազգային օրակարգ բերելը ՀՀ իշխանությունների խնդիրն է, մենք պատրաստ ենք այդ հարցում համագործակցել բոլոր շահագրգիռ կառույցների հետ: Այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը:
Ըստ Շահրամանյանի՝ հարցը պետք է հայտնվի միջազգային օրակարգում միայն ՀՀ միջոցով, ՀՀ իշխանություններն ամեն ինչ պետք է անեն արցախցիների իրավունքները պաշտպանելու, այդ թվում՝ միջազգային հարթակներում:
Ինչ վերաբերում է գերիների հնարավոր վերադարձին, Շահրամանյանն ասաց, որ որոշակի աշխատանքներ իրականացվում են:
«Ես նաև տեսել եմ, որ Հայաստանի ղեկավարը չի ցանկացել բացահայտել մանրամասներ, ես ևս զերծ կմնամ»,-նշեց նա:
Շահրամանյանը նաև տեղեկացրեց, որ Բաքվում պահվող ռազմաքաղաքական ղեկավարության սկզբանական շրջանում կապ հաստատել և խոսել է:
Ինչ վերաբերում է Ռուբեն Վարդանյանի մասին ասուլիսում արած Փաշինյանի հայտարարությանը, նա ասաց. «Այդ հայտարարություն անողները պետք է ավելի բաց և ավելի ճիշտ խոսեն հանրության հետ, որ պարզ լինի, թե ինչի մասին է խոսքը»:
Դիտարկմանը, թե ՀՀ իշխանությունները հրաժարվել են Արցախից, Շահրամանյանը պատասխանեց. «Ճիշտ նշեցիք, որ ՀՀ իշխանություններն են հրաժարվել, ինձ թվում է ՀՀ բնակչության մեծ մասի կարծիքն այդպես չէ, մեր խորը համոզումով Արցախի հարցի արդարացի լուծումը, լուծման ճանապարհը միայն ու միայն հզոր Հայաստանի միջոցով է հնարավոր»:
Նշենք, որ այսօր Արցախի Հանրապետության անկախության օրն է, ինչի կապակցությամբ Արցախի նախագահն ու ղեկավարությունն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն։
Նմանատիպ հոդվածներ
Ձերբակալվել են «Գլորիա» կարի ֆաբրիկայի սեփականատերն ու Վանաձորի գլխավոր ճարտարապետը
Ձերբակալվել են Հայաստանի ամենախոշոր կարի ֆաբրիկայի՝ «Գլորիա»-ի սեփականատեր Բագրատ Դարբինյանն ու Վանաձորի գլխավոր ճարտարա...
ՀՀ-ն հայտարարեց՝ ՌԴ սահմանապահները չեն մասնակցելու, թեկուզ դա սևով սպիտակին գրված է․ Լավրով
ՌԴ-Հայաստան-Ադրբեջան եռակողմ պայմանավորվածություններն օդում կախված են մնացել։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավր...
Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը
Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը։ Այն պետք է հաստատվ...
Կատարվողը չեմ դիտարկում քաղաքական կոնտեքստում, քաղաքականությամբ չեմ էլ զբաղվում․ Առուշանյան
Ես իմ նկատմամբ կատարվողը չեմ դիտարկում քաղաքական կոնտեքստում, քանի որ քաղաքականությամբ չեմ էլ զբաղվում։ Այս մասին այսօր...