Երբ կվերականգնվի Դամասկոսի միջազգային օդանավակայանը
Դամասկոսի միջազգային օդանավակայանը մի քանի օրից կվերսկսի աշխատանքը։ Այս մասին քաթարական Al Jazeera հեռուստաալիքին հայտնել է սիրիական ընդդիմության քաղաքական վարչակազմի աղբյուրը, որն անցած շաբաթվա վերջին վերահսկողություն է հաստատել Դամասկոսի և երկրի բազմաթիվ այլ քաղաքների վրա։
«Միջազգային օդանավակայանը կգործի մի քանի օրից: Մաքրման և կազմակերպման աշխատանքները սկսվել են այսօր»,- ասել է հեռուստաալիքի աղբյուրը։
Նշենք, որ դեկտեմբերի 8-ի վաղ առավոտից Դամասկոսի միջազգային օդանավակայանը դադարեցրել է թռիչքներ ընդունելն ու ուղարկելը, իսկ բոլոր աշխատակիցները տարհանվել են օդային նավահանգստից:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 27-ին զինված ընդդիմադիր խմբավորումները լայնածավալ հարձակում են սկսել սիրիական բանակի դիրքերի ուղղությամբ` Հալեպ և Իդլիբ նահանգներում։ Դեկտեմբերի 7-ի երեկոյան նրանք գրավեցին մի քանի խոշոր քաղաքներ (Հալեպ, Համա, Դարաա և Հոմս), իսկ դեկտեմբերի 8-ին մտան Դամասկոս։ Սիրիայի կառավարական ստորաբաժանումներն էլ լքել են քաղաքը։
Նմանատիպ հոդվածներ
Մակրոնը նոր վարչապետ կնշանակի առաջիկա 48 ժամվա ընթացքում
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն նպատակ ունի առաջիկա 48 ժամվա ընթացքում նոր վարչապետ նշանակել։ Այս մասին հայտնում է Le...
Ռեփեր Jay-Z-ին մեղադրել են բռնաբարության մեջ
Հայտնի ռեփեր Jay-Z-ին դատի են տվել 2000 թվականին P.Diddy-ի երեկույթի ժամանակ բռնաբարության համար: Դիմումատուն այդ ժամանա...
Հայ թուրքական սահմանին հանդիպել են Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչները
Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչները հայ թուրքական սահմանին հանդիպել են ու քննարկել Ախուրիկ-Աքյաքա երկաթուղային անցակ...
Հակոբ Ասլանյանը հեռացվել է ՔՊ-ից
Դեկտեմբերի 17-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ...