ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սեզոնի ամենադաժան վթարը «Ֆորմուլա 1»-ում՝ երկրպագուների աչքերով

Բրիտանական Գրան Պրին կարմիր դրոշներով ընդհատվել է արդեն առաջին շրջանի կեսին, երբ վթարների շղթայում ջարդվեց 5 մեքենա, այս մասին գրում է Sports. ru-ն։ 

 

Նշվում է, որ Ջորջ Ռասել Mercedes-ից, Ալեքս Ալբոն «Ուիլյամսից» և Չժոու Գուանյուն Alfa Romeo-ից դուրս մնացին, Էստեբան Օկոնի և Յուկի Ցունոդայի մեքենաները վերանորոգվեցին։

 

Հաղորդվում է, որ հիմնական տուժողը եղել է Չժոուն, որի մեքենան բախվել է արգելապատնեշներին, իսկ իրեն գրեթե կես ժամ շարունակ փորձել են դուրս բերելմեքենայից: 

 

Միևնույն ժամանակ հաղորդվում է, որ անհանգստանալու կարիք չկա, քանի որ Չժոուն լավ է (ըստ թիմի՝ գիտակից և առանց կոտրվածքների): Բայց ամեն դեպքում նրան և Ալեքսին տեղափոխել են հիվանդանոց՝ լրացուցիչ ստուգումների։
 

Այսօր պարզվեց, որ Չժոուն կկարողանա մտնել հաջորդ մրցավազքի մեջ։