«Մենք ոչ մի զինվոր չենք ուղարկի կռվելու». Իտալիայի ԱԳՆ

Իտալիայի Արտաքին գործերի նախարար և փոխվարչապետ Անտոնիո Տայանին հաստատել է այն դիրքորոշումը, որ Ուկրաինա իտալական զորքեր ուղարկելու մտադրություններ չկան: Այս հայտարարությունը նա արել է  ԶԼՄ-ների տեղեկությունների ֆոնին, ըստ որոնց  Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան քննարկումներ են անցկացնում արևմուտքից զորքերի հնարավոր ուղարկման շուրջ։



«Մենք ոչ մի զինվոր չենք ուղարկի կռվելու Ուկրաինա, մենք օգնում ենք Կիևին քաղաքականապես, ֆինանսապես, ռազմական՝ օգնություն ուղարկելով, բայց մենք զինվորներ չենք ուղարկելու կռվելու», - ասել է նա G7-ի արտգործնախարարների հանդիպման ժամանակ: 


Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան վերսկսել են Ուկրաինա` արևմտյան զորքերի հնարավոր ուղարկման շուրջ քննարկումները ավելի վաղ հայտնել էր Monde-ը։ «Հաշվի առնելով Դոնալդ Թրամփի Ուկրաինային ԱՄՆ-ի աջակցությունը դադարեցնելու մտքերը՝ Փարիզը և Լոնդոնը չեն բացառում Ուկրաինայի հարցով կոալիցիա ղեկավարելու հնարավորությունը այն պայմաններով, որոնք դեռևս պետք է որոշվեն», - հայտնել  է լրատվամիջոցը։