
Ինչու է ռուսական կողմն արգելափակել հայկական հարյուրավոր բեռնատարները

Auroranews-ի տեղեկություններով «Սպայկա» ընկերությունը որոշակի ֆինանսական պարտավորություններ չի կատարել, որի պատճառով ռուսական կողմը կալանավորել է բեռնատարները:
Հիշեցնենք` ավելի վաղ «Փաստ» օրաթերթը գրել էր, որ օրերս Ռուսաստանի իրավապահ մարմինները առանց որևէ պատճառաբանության կանգնեցրել և արգելափակել են հայկական «Սպայկա» ընկերության հարյուրավոր բեռնատարները։
Օրաթերթը նշել էր, որ սա պարզապես մի ընկերության դեմ քայլ չէ, այլ ուղղակի հարված է Հայաստանի տնտեսության ամենազգայուն կետին։ Բանն այն է, որ «Սպայկան» Հայաստանի ամենախոշոր ագրոհոլդինգն է, և բեռնատարների արգելափակումը կարող է լուրջ հարված հասցնել ոչ միայն ընկերությանը, այլև Հայաստանի գյուղմթերք արտադրողներին, ընդհանրապես տնտեսությանը։ Արգելափակված յուրաքանչյուր բեռնատար նշանակում է ոչ միայն անպատասխան մնացած պատվերներ, այլև կորցրած եկամուտ գյուղացու համար, կործանված շուկաներ Հայաստանի արտադրողի համար։ Եթե արգելափակումը երկար տևի, Հայաստանի գյուղմթերքի արտահանման շղթան կփլուզվի։