ՀԷՑ-ը՝ հոսանքազրկված հասցեների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հայտնում է, որ «Վարդաշեն» 110/35/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով հոսանքազրկված բոլոր հասցեներում վերականգնվել է էլեկտրաէներգիայի մատակարարումը։
«Շնորհակալություն ենք հայտնում ՀԷՑ-ի հերթապահ խմբերի և բոլոր մասնագիտական ստորաբաժանումների գործընկերներին՝ շուրջ 2 օր անընդմեջ, առանց դադարի, անձնվեր և անխոնջ աշխատանքի համար։
Կրկին հայցում ենք մեր քաղաքացիների ներողամտությունն ու ըմբռնումը ստեղծված իրավիճակի համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ ավելի վաղ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հայտնել էր, որ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով Երևանում ամբողջական թաղամասեր են հոսանքազրկվել:
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պոտրոսյանը գրել է․ «ՀԷՑ-ի հարյուրավոր մասնագետներ շուրջ 44 ժամ՝ առանց մեկ րոպե դադարի, իրականացրել են ահռելի աշխատանք եւ կատարել հսկայածավալ հետվթարային, մոնտաժային եւ կարգաբերման աշխատանքներ՝ հնարավորինս շուտ վերականգնելու էլեկտրամատակարարումը նախօրեին տեղի ունեցած խոշոր էներգատեխնիկական վթարի հետեւանքով հոսանքազրկված բոլոր հասցեներում»։
Նմանատիպ հոդվածներ
ՀէՑ-ը հոսանքազրկված հասցեների վերաբերյալ հայտարարություն է արել
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» Ընկերությունն իր բաժանորդներին հայտնում է.«Վարդաշեն» 110/35/6 կՎ Ենթակայանի 6 կՎ փակ բաշխի...
Ձյուն, մերկասառույց․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով. եղանակը՝ ՀՀ-ում
Առավոտյան ժամերին Հայաստանի Հանրապետության բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։Տեղեկությունը հայտնում է Հիդր...
Լարված իրավիճակ՝ Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում․ ոստիկանները շրջապատել են եկեղեցու մուտքը
Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում իրավիճակը լարված է։ Ոստիկանները շրջապատել են եկեղեցու մուտքը և թույլ չեն տալիս քահանայ...
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի պատգամը
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը պատգամ է հղել Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի...