Հայաստանում օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 1-2 աստիճանով

Հայաստանի Հանրապետության տարածքում սեպտեմբերի 2-ին, 3-ի գիշերը, 5-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 3-ին կեսօրից հետո, 4-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։


Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 2-ին աստիճանաբար կբարձրանա ևս 1-2 աստիճանով, սեպտեմբերի 3-4-ին աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանով։


Երևան քաղաքում սեպտեմբերի 2-ին, 3-ի գիշերը, 5-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 3-ի երեկոյան, 4-ի գիշերը և երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 16-19մ/վ արագությամբ։


Հանրապետության ողջ տարածքում, այդ թվում մայրաքաղաք Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Քաղաքականություն

Պատահարներ