ՆԳՆ ոստիկանությունը՝ Հայաստան-Պորտուգալիա ֆուտբոլային խաղի տոմսերի մասին
Սեպտեմբերի 6-ին կայանալիք Հայաստան-Պորտուգալիա ֆուտբոլային խաղի տոմսերը, ըստ տեղեկությունների, վերավաճառվում են մի քանի անգամ ավելի թանկ: Վերավաճառողները կարող են 1 տոմսը վաճառել մի քանի հոգու, իսկ մարզադաշտ մուտք կգործի միայն այն անձը, ով առաջինը կակտիվացնի QR կոդը։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ-ից:
«Համացանցում և սոցիալական կայքերում հնարավոր է նաև հանդիպել օգտատերերի և կայքերի, որոնք վաճառում են ոչ իրական QR կոդեր:
Հարգելի՛ քաղաքացիներ, հնարավոր խարդախության զոհ չդառնալու համար նշենք, որ ըստ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի՝ Հայաստան-Պորտուգալիա ֆուտբոլային հանդիպման տոմսերի QR կոդերն ակտիվանալու են միայն հանդիպման օրը՝ սեպտեմբերի 6-ին՝ ժամը 09:00-ին, հետևաբար մինչ այդ ցանկացած QR կոդ, որը ցույց կտան կամ կվաճառեն, կեղծ է»,- նշված է հաղորդագրության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Հոգեբանորեն պատրաստ ենք և՛ հաղթանակի, և՛ ոչ-ոքի, և՛ պարտության. Եղիշե Մելիքյանը՝ Հունգարիայի հետ հանդիպման մասին
Թիմը հոգեբանորեն պատրաստ է այս խաղին, Հունգարիայի հավաքականի դեմ խաղից առաջ հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց Հայաս...
Շուրջ 1.37 մլրդ դոլարի վնաս. Տոկիոյի Օլիմպիական խաղերը կանցնեն առանց արտասահմանցի հանդիսատեսի
Տոկիոյի օլիմպիական խաղերի ժամանակ արտասահմանցի հանդիսատեսի բացակայության պատճառով Ճապոնիան կկրի 1,37 մլրդ դոլարի վ...
Լեհ մասնագետը կգլխավորի ՀՖՖ մրցավարական բաժինը
Լեհ նախկին մրցավար Միխալ Լիստկևիչը կգլխավորի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Մրցավարական բաժինը: Այս մասին հայտնում է ՀՖՖ...
Ռուս բռնցքամարտիկը հաղթահարել է Արարատի գագաթը
Ռուս բռնցքամարտիկ Ֆյոդոր Եմելյանենկոն բարձրացել է Արարատ լեռան գագաթը: Zvezda հեռուստաընկերության հաղորդմամբ՝ այս մասին...