Լեհ մասնագետը կգլխավորի ՀՖՖ մրցավարական բաժինը
Լեհ նախկին մրցավար Միխալ Լիստկևիչը կգլխավորի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Մրցավարական բաժինը: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։
1973թ. Լիստկևիչը սկսել է զբաղվել ակտիվ մրցավարությամբ: Սկսած 1983 թ.՝ սպասարկել է միջազգային հանդիպումներ: Նրա սպասարկած խոշորագույն մրցաշարերի ցուցակում են Աշխարհի 1990 թ. առաջնությունը, ներառյալ՝ եզրափակիչ հանդիպումը (մրցավարի օգնական), Եվրո-1988-ը և 1988 թ. Օլիմպիական խաղերը:
Լիստկևիչը 1999-2008 թթ. զբաղեցրել է Լեհաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի, 2016-2018՝ Չեխիայի ֆուտբոլի ասոցիացիայի մրցավարական կոմիտեի նախագահի պաշտոնները: Ներկայումս ՈՒԵՖԱ-ի պատվիրակ է:
ՀՖՖ Մրցավարական բաժնի նախկին պետ Կարեն Նալբանդյանը լքել է զբաղեցրած պաշտոնը՝ սեփական դիմումի համաձայն:
Նմանատիպ հոդվածներ
ՙՀանցակիցները՚. ՙԿախարդական տղան՚. նկարների մակագրություն՝ Մխիթարյանից եւ Օբամեյանգից
Լոնդոնի Արսենալը մարզական հավաք է անցկացնում ԱՄՆ-ում։ ՙԶինագործներն՚ մարզում են անցկացրել Լոս Անջելեսում։ Հայաստանի ազգա...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Մխիթարյանը վերսկսել է մարզումները Արսենալի կազմում
Լոնդոնի «Արսենալը» այսօր վերսկսել է մարզումները և պատրաստվում է նոր մրցաշրջանին։ Հայաստանի ֆուտբոլի ազգային հ...
Հայկական ֆուտբոլը մեծ կորուստ է կրել. Վանեցյան
ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը ցավակցական ուղերձ է հղել Սարգիս Հովիվյանի մահվան կապակցությամբ․«80 տարեկանում կյանքից հեռաց...
Հայկ Մարությանի առաջարկի նպատակն ու իմաստը հանրային քննարկում հրահրելն էր. խոսնակ
Երեւանում երթեւեկության միջին արագությունը 60 կմ/ժամից 50 կմ/ժամ դարձնելու քաղաքապետ Հայկ Մարությանի առաջարկի նպատակն ու...