Հայաստանի և Վիետնամի երկկողմ առևտրաշրջանառությունն աճում է
Շանհայի համագործակցության կազմակերպության շրջանակում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Վիետնամի վարչապետ Ֆամ Մին Չինի հետ:
Զրուցակիցները, կարևորելով Հայաստանի և Վիետնամի միջև բարեկամական հարաբերությունների և քաղաքական երկխոսության հետագա ընդլայնումը և խորացումը, քննարկել են փոխայցելությունների և դիվանագիտական շփումների օրակարգը, առևտրի և ներդրումների ոլորտում համագործակցության ակտիվացումը, գործարար կապերի խթանումը: Կողմերը գոհունակությամբ նշել են, որ վերջին տարիներին երկկողմ առևտրաշրջանառությունն աճում է, սակայն առկա է ծավալները հետևողականորեն ավելացնելու մեծ ներուժ:
Այդ առումով, կարևորվել է Հայաստան-Վիետնամ տնտեսական, գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ակտիվ գործունեությունը, ինչպես նաև արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցությունների անցկացումը:
Անդրադարձ է կատարվել միջազգային հարթակներում փոխաջակցությանը, զբոսաշրջության ոլորտում կապերի խորացմանը, փոխադարձ այցելությունների դյուրացման հնարավորություններին:
Նմանատիպ հոդվածներ
Դատախազը միջնորդեց վերանայել Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը
«Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի հետ կապված ի հայտ է եկել բարդացում, ինչը կարող է հանգեցնել անկանխատեսելի հետեւանքներ...
Բայրամովը՝ ՀՀ սահմանադրության մասին
Հունվարի 22-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Միացյալ Թագավորության...
Քերոբյանն ԱԺ-ում առաջարկում է կրճատել Ամանորի ոչ աշխատանքային օրերը
ԱԺ-ում քննարկվում է «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը։ Նշենք, որ նախ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ախռանա և բազմաթիվ մեքենաներ». Գեներալ Մանվելի կինը հրաժարվեց մեկնաբանել
ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի կնոջը՝ Նազիկ Ամիրյանին, նկատել են բազմաթիվ թիկնապահների և մեք...