Իրանի ԱԳ նախարարը նամակ է գրել Եվրամիությանը՝ կոչ անելով անհապաղ վերսկսկել բանակցությունները
Եվրոպական եռյակի կողմից Թեհրանի դեմ ՄԱԿ-ի պատժամիջոցների վերականգնման գործընթացը նախաձեռնելուց հետո, Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին նամակ է գրել Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասին՝ հայտնելով իր պատրաստակամությունը վերսկսել Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները, եթե Արևմուտքը ցանկանա։ Այս մասին հայտնել է Axios-ը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրներին։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, Իրանի ԱԳ նախարարի խոսքերն այն մասի, որ «Թեհրանը համարժեք պատասխան կտա եվրոպական երկրների այս անօրինական և անարդարացի գործողությանը՝ իր ազգային իրավունքներն ու շահերը պաշտպանելու և ապահովելու համար»։
Նշենք, որ «եվրոպական եռյակ» երկրները՝ Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին տեղեկացրել են Իրանի դեմ պատժամիջոցների վերականգնման մեխանիզմի ակտիվացման մասին։
Նմանատիպ հոդվածներ
Վարչապետը հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի համանախագահ Իգոր Խովաևին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի նորանշանակ համանախագահ Իգոր Խովաևին: Նրա այցը Երևան կրո...
Գուտերեշը պահանջում է անհապաղ ազատ արձակել Գազայում պատանդներին
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում պահանջել է անհապաղ և անվերապահ ազատ արձակե...
Այսօր Հայաստանի առջև ծառացած շատ ռիսկեր հնարավոր կլիներ նվազեցնել. Գալուզինը նշել է` որ դեպքում
Այսօր Հայաստանի առջև ծառացած շատ ռիսկեր հնարավոր կլիներ նվազեցնել, եթե 2022 թվականին Երևանը համաձայներ ՀԱՊԿ-ի միջոցով Ադ...
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Զրուցակիցներն...