Լիլիթ Մակունցը կնշանակվի վարչապետի գլխավոր խորհրդական
ԱՄՆ ՀՀ արդեն նախկին դեսպան Լիլիթ Մակունցը կնշանակվի վարչապետի գլխավոր խորհրդական։ Կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Մակունցը 2021 թվականի օգոստոսի 2-ին նշանակվել էր ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։ Պաշտոնավարման ավարտից հետո Լիլիթ Մակունցը ՀՀ նախագահի հրամանագրով օգոստոսի 27-ին հետ է կանչվել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
Լիլիթ Մակունցը Նիկոլ Փաշինյանի կառավարության օրոք Ազգային ժողովում եղել է կառավարող խմբակցության ղեկավար, այնուհետև դարձել Մշակույթի նախարար։
Նշենք նաև, որ ԱՄՆ-ում Լիլիթ Մակունցին փոխարինել է Աշխատանքի և սոցիալական հարցերի արդեն նախկին նախարար Նարեկ Մկրտչյանը, իսկ նրան նախարարի պաշտոնում` Արսեն Թորոսյանը։
Նմանատիպ հոդվածներ
Ռուբեն Վարդանյանը Արցախում լայն լիազորություններ է ստացել. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախում սպասում են, թե պետնախարար Ռուբեն Վարդանյանը կկարողանա՞ ազատվել Հայկ Խանու...
Վրաստանը գտնվում է կորոնավիրուսի համավարակի գագաթնակետում
Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեի խոսքով՝ ակնկալվում է, որ հավանաբար հաջո...
ՀԱՊԿ-ը քննարկել է մեր դեմ կազմակերպվող օպերացիա. Փաշինյան
Անվտանգության մեր մոդելը ՀԱՊԿ-ն է, բայց վերջերս իմացանք, որ ՀԱՊԿ-ի անդամ երկրներից մեկի ղեկավարը քննարկել է մեր դեմ կազմ...
ԵՄ երկրները երբեք չեն մտածել իրենց զորքերն Ուկրաինա ուղարկելու մասին. Բորել
Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոսեպ Բորելը հայտարարել է, որ Եվրամիության (ԵՄ) երկրները երբեք չեն մտածել իրենց...