ԵՄ երկրները երբեք չեն մտածել իրենց զորքերն Ուկրաինա ուղարկելու մասին. Բորել
Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոսեպ Բորելը հայտարարել է, որ Եվրամիության (ԵՄ) երկրները երբեք չեն մտածել իրենց զորքերն Ուկրաինա ուղարկելու մասին, գրում է Коммерсант-ը։
Նրա խոսքով, Ուկրաինային անհրաժեշտ է օգնել բոլոր հնարավոր միջոցներով՝ առանց ԵՄ-ի անմիջական մասնակցությանը հակամարտությանը։
Իսպանական El Pais թերթին տված հարցազրույցի ընթացքում Ժոսեպ Բորելին հարցրել են, արդյո՞ք ինքնաթիռներ պետք է ուղարկվեն Ուկրաինա։ Նա պատասխանել է, որ օգնելով Կիեւին՝ պետք է հաշվի առնել ոչ թշնամական սկզբունքը, որին հետեւում է Եվրամիությունը․ «Ոչ ռազմական վարքագիծը նշանակում է ուղղակիորեն չմասնակցել պատերազմին։ Մենք ռազմատենչ կլինեինք, եթե զորքեր մտցնեինք, ինչը, իհարկե, օրակարգում չկա, երբեք չի եղել»:
Պատասխանելով հարցին այն մասին, արդյո՞ք մարտիկներ ուղարկելը համարվում է մասնակցություն ռազմական գործողություններին, եվրոպական դիվանագիտության ղեկավարն ասել է, որ դա հակամարտության կողմերի սուբյեկտիվ գնահատականն է․ «Առայժմ այդ հարցը օրակարգում չէ»։
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր տելեգրամյան ալիքում մեկնաբանել է Բորելի հարցազրույցը։ Նա գրել է, որ ԵՄ երկրների զինվորականները «վաղուց Ուկրաինա են ուղարկվել» հրահանգիչների, հատուկ ծառայությունների եւ վարձկանների տեսքով։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Խարկովում հրթիռակոծվել է համալսարանի շենքը
Ինչպես արդեն հայտնել էինք, Խարկովը հրթիռակոծվել է: Ուկրաինական լրատվամիջոցները գրում են, որ ռուսական հրթիռն ընկել...
Ադրբեջանի ԱԳՆ-ն` ՀՀ-ին ներկայացրած խաղաղության պայմանագրի առաջարկների մասին
Բաքուն խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկներ է ներկայացրել Երևանին 15 օր առաջ, հաղորդում է Ադրբեջանի ԱԳՆ մա...
Լիբանանը բացում է օդային և ծովային սահմանները` Սիրիային օգնություն հասցնելու համար
Լիբանանն այսօր հայտարարել Է իր օդային տարածությունը և ծովային նավահանգիստները բացելու մասին, որպեսզի հարևան Սիրիայ...
Հայաստանը փրկարարական ջոկատներ է ուղարկում Սիրիա և Թուրքիա. ՀՀ ԱԳՆ
Այսօր Հայաստանի Հանրապետությունը, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, փրկարարական ջոկատներ է ուղարկում Սիրիա և Թուրքիա՝ ա...