Քաղաքականություն

Ռուբեն Վարդանյանը Արցախում լայն լիազորություններ է ստացել. «Հրապարակ»

Ռուբեն Վարդանյանը Արցախում լայն լիազորություններ է ստացել.  «Հրապարակ»
 «Հրապարակ» թերթը գրում է. «Արցախում սպասում են, թե պետնախարար Ռուբեն Վարդանյանը կկարողանա՞ ազատվել Հայկ Խանումյանից, ում ղեկավարած նախարարության չարաշահումների փաստով քրգործ է…

 «Հրապարակ» թերթը գրում է. «Արցախում սպասում են, թե պետնախարար Ռուբեն Վարդանյանը կկարողանա՞ ազատվել Հայկ Խանումյանից, ում ղեկավարած նախարարության չարաշահումների փաստով քրգործ է քննվում, եւ գլխավոր դատախազն էլ ամիսներ առաջ միջնորդել էր պաշտոնից ազատել նախարարին, սակայն դա տեղի չունեցավ, քանի որ նրան հովանավորում է Փաշինյանը։

 

Ռ․ Վարդանյանը լայն լիազորություններ է ստացել Արցախի նախագահից եւ չի թաքցնում, որ իր թիմն է ձեւավորելու։ Նա «Ապրելու երկիր» կուսակցության ղեկավար Մեսրոպ Առաքելյանին խորհրդական է նշանակել, Արցախում չեն բացառում, որ նա շուտով սոցապնախարար կնշանակվի։ 

 

Քննարկում են ԿԳՄՍ նախարարի փոփոխության հարցը, թեկնածուն փոխնախարար Լեռնիկ Հովհաննիսյանն է»:

 

Մանրամասները` թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250