Հայաստանի պատմության գրքեր չկան, թղթապանակներ կտան աշակերտներին. «Ժողովուրդ»

Այս սեպտեմբերից դպրոցներում 10-րդ և 11-րդ դասարաններում «Հայոց պատմության», նույն ինքը՝ «Հայաստանի պատմության» դասագրքեր չեն լինի. դրանց կփոխարինեն «թղթապանակներ։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:


ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ ավագ դասարանների դասագրքեր «դեռ պիտի ունենանք», իսկ ուսումնական տարվա մեկնարկին մնացել է 3 օր։


Հայտարարված մրցույթներում ներկայացվել են ստանդարտներին չհամապատասխանող գրքեր։ Չեն լինի նաև 11-րդ դասարանի բնագիտություն առարկայի դասագրքեր, որը նոր առարկա է։


Ստացվում է, որ նախարարը, ով սեփական բացթողումները թաքցնելու համար աջուձախ վիրավորում է լրագրողներին՝ միայն թե հարցերից խույս տա, ստեղծել է առարկա, բայց այդ առարկայի համար դասագիրք չկա, որ դասավանդեն: Ասել, թե ծիծաղելի է, կնշանակի ոչինչ չասել։


Նախարարը հույս է հայտնում, որ գուցե է հաջորդ կիսամյակ լինեն այս երեք առարկաների համար նախատեսված դասագրքերը։


Հիշեցնենք, որ նախորդ տարի ևս «գուցե լինեն»-ով շարժվեց նախարարը, և ամիսներ շարունակ աշակերտները դպրոց գնացին առանց գրքերի:


Իսկ ի՞նչ է թղթապանակը


«Ուսումնական թղթապանակը իրենից ներկայացնում է առարկային համապատասխան յուրաքանչյուր թեմայի վերաբերյալ անհրաժեշտ նյութերի հավաքածու, որոնք պետք են այդ թեման ուսումնասիրելու համար։ Դրանք կարող են լինել էլեկտրոնային կամ թղթային։ Յուրաքանչյուր դպրոց ինքն է որոշելու ինչպես դա անել», – նշել է Անդրեասյանը։


Նախարարի արդարացումն այն է, որ ստեղծված 220 նոր գրքից հետո ձախողումները, վրիպակները այն պատճառով են, որ մինչ այս, 15 տարի դասագրքերի բովանդակային փոփոխություն չի եղել։


Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Քաղաքականություն