Թուրքիայում մտահոգված են ` Իսրայելը մի օր կարող է հարձակվել իրենց վրա

Թուրքիայում գործող «Areda Survey» հետազոտական ընկերությունը հրապարակել է «Արտաքին քաղաքականություն և ռազմարդյունաբերություն» հարցման արդյունքները։ Հարցումն անցկացվել է Թուրքիայի ավելի քան 3.5 հազար քաղաքացիների շրջանում։ 


Հարցման արդյունքներից առաջինը վերաբերում է Թուրքիայի ռազմարդյունաբերությանը։ Արդյունքների համաձայն՝ վերջերս կայացած «IDEF» հակաօդային պաշտպանության ցուցահանդեսի մասին լուրը մասնակիցների մեծամասնության մոտ անվտանգության զգացում է առաջացրել։


Մասնակիցների 54.7%-ը նշել է, որ այս լուրը Թուրքիային անվտանգ զգալու հնաավորություն է տալիս արտաքին սպառնալիքների դեմ, մինչդեռ 45.3%-ը կարծում է, որ ցուցահանդեսը չափազանցված է և ընկալվում է որպես քարոզչություն։


Մյուս հարցումը վերաբերվում էր Իսրայելին։ Մասնակիցների 60.1%-ը կարծում է, որ Իսրայելը մի օր կարող է հարձակվել Թուրքիայի վրա։

Քաղաքականություն