Իր հայտարարությամբ Ալիևը Ռուսաստանի դեմ քայլ է կատարել. Զատուլին
Ուկրաինայի հակամարտությունը Ռուսաստանի կողմից ներխուժում անվանելով՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ռուսաստանի դեմ քայլ է կատարել: Այս մասին հայտարարել է Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը։
«Ինչ վերաբերում է Ուկրաինայի տարածքային ամբողջականության ճանաչմանն, Ալիևը չի մեղանչում ճշմարտության դեմ. Ադրբեջանն այս դիրքորոշումն է պահպանել Ղրիմի վերադարձից ի վեր, պարզապես դա այնքան համառորեն չի բարձրաձայնել, որքան հիմա։ Ամենասկզբից Բաքուն այնպիսի դիրքորոշում ուներ, որը տարբերվում է մեր դիրքորոշումից, իսկ երբեմն նույնիսկ թշնամական էր։ Ժամանակի ընթացքում մենք սկսեցինք նկատել դա, չնայած դա պետք է նկատվեր հենց սկզբից»,-նշել է պատգամավորը։
Զատուլինը բացատրել է, որ մինչ որոշակի պահ Ադրբեջանին զսպում էր Ռուսաստանի հետ համագործակցության առավելությունների գիտակցումը, բայց հիմա դա այլևս այդքան էլ արդիական չէ։ Պատգամավորի խոսքով՝ Ալիևին այլևս միջնորդ պետք չէ՝ ի դեմս Մոսկվայի․ այժմ նա ունի Միացյալ Նահանգների աջակցությունը։
Ավելի վաղ Ալիևը հայտարարել էր, որ Հանրապետությունը հակամարտության առաջին օրերից աջակցել է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը։ Նա նաև ուկրաինական պատերազմն անվանել է «ռուսական ներխուժում»։
Նմանատիպ հոդվածներ
ՆԱՏՕ-ն լայնածավալ միջուկային զորավարժություններ կանի` ի պատասխան Պուտինի որոշման
ՆԱՏՕ-ն երկուշաբթի կսկսի իր ամենամյա ավիացիոն վարժանքներն՝ ուղղված միջուկային զենքի կիրառման մշակմանը: Այդ մասին լրագրողն...
Կայանատեղիներում տաքսու վարորդները տուգանվում են․ ՆԳ նախարարի արձագանքը
Auroranews-ին դիմել են բազմաթիվ տաքսու վարորդներ ահազանգելով, որ Երևանում տաքսիների համար նախատեսված կայանատեղերում կայա...
Մենք սպասում ենք. Պեսկովը` Թրամփի կարևոր հայտարարության մասին
Կրեմլը սպասում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից հայտարարված կարևոր հայտարարությանը, որը նա խոստացել էր անել երկուշաբթի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուսական պատվիրակությունը հասել է Կիևի հետ բանակցությունների վայր
Ռուսական պատվիրակության անդամները հասել են ուկրաինական պատվիրակության հետ բանակցությունների վայր։ Հանդիպումը կայանա...