71 միջազգային կորպորացիաներից 3.1 միլիարդ դրամ հարկեր` ՀՀ պետական ​​բյուջե

71 միջազգային կորպորացիաներից 3.1 միլիարդ դրամ հարկեր են մուտքագրվել ՀՀ պետական ​​բյուջե: Այս մասին ֆեյբության  իր էջում գրել է ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը: 


Հուլիսի 1-ի դրությամբ ՀՀ-ում ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայություններ մատուցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունների հարկային բազան կազմել է մոտ 15.6 միլիարդ դրամ, որից պետական ​​բյուջե վճարման համար կուտակվել է ավելի քան 3.1 միլիարդ դրամ ԱԱՀ։


Էլեկտրոնային ԱԱՀ համակարգն օգտագործել են 71 խոշոր միջազգային կազմակերպություններ։


Պետական ​​եկամուտների կոմիտեի կողմից ներդրված էլեկտրոնային ԱԱՀ համակարգի շնորհիվ խոշոր միջազգային կորպորացիաները մեծացնում են ՀՀ պետական ​​բյուջեի եկամուտները և նպաստում հարկային թափանցիկության աճին։


ՊԵԿ նախագահի գրառման մեջ նշված է. «Google, Facebook, TikTok, Spotify, Amazon, Netflix, Ebay և այլ կորպորացիաների ծառայություններից օգտվելով՝ Դուք մասնակցում եք նաև Հայաստանի պետական եկամուտների ավելացմանը»:

Քաղաքականություն

Պատահարներ