
ՌԴ-ից արձագանքել են Հայաստանից Ռուսաստան գյուղմթերքի մատակարարման հետ կապված խնդիրներին

Ռոսսելխոզնադզորը հերքել է Հայաստանից Ռուսաստան գյուղմթերքի մատակարարման հետ կապված խնդիրների մասին տեղեկատվությունը։ Այս մասին հաղորդում է РБК-ն:
Ավելի վաղ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հերքել էր Վերին Լարսի անցակետում խնդիրների առկայության մասին տեղեկությունը՝ նշելով, որ Վրաստանից հետ է ուղարկվել ընդամենը 4 բեռնատար:
Նշենք, որ օրերս ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հայտարարել էր, որ հայկական արտադրանքով բեռնված հարյուրավոր բեռնատարներ Վերին Լարսի սահմանային անցակետից հետ են դարձրել Վրաստանից Ռուսաստան մուտք գործելու փորձի ժամանակ: Պատգամավորի խոսքով՝ սահմանապահները պատճառ են բերել «որոշ սանիտարական խնդիրներ»:
Ռոսսելխոզնադզորի տվյալներով՝ երեք օրվա ընթացքում Հայաստանից ստացվել է կարանտինի ենթակա արտադրանքով 146 տրանսպորտային միջոց, վերադարձվել է 21-ը։ Որպես մուտքի մերժման պատճառ գերատեսչությունը նշել է կարանտինային արտադրանքի մատակարարման ժամանակ ՌԴ բուսասանիտարական պահանջներին չհամապատասխանելը։