Գյումրիում հիվանդանոցի բաժանմունքի վարիչը հափշտակել է 11 մլն դրամ. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի» մանկաբուժական բաժանմունքի վարիչը բուժքույրերի հետ պետպատվերի շրջանակներում բուժօգնություն տրամադրելու պատրվակով տարբեր երեխաների ձևական գրանցել են հիվանդանոցում և խաբեությամբ հափշտակել առանձնապես խոշոր չափերով գումարներ: Այդ մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից:
Քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի» պաշտոնատար անձինք կեղծված հիվանդության պատմագրերը վճարման են ներկայացրել էլեկտրոնային առողջապահության միասնական տեղեկատվական համակարգ՝ հափշտակելով առանձնապես խոշոր չափերով՝ 11 մլն 26 հզր 100 ՀՀ դրամ գումար։
Նախաքննության ընթացքում վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 10 մլն 159 հզր ՀՀ դրամը։
Նմանատիպ հոդվածներ
«Ղարաբաղում դեռ կան որոշակի խմբեր, որոնք թաքնվում են այդ տարածքում». Ալիև
Ղարաբաղում կան որոշ խմբեր, որոնք թաքնվում են. այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ԱՊՀ երկրների հատուկ ծ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը երկաթուղով շրջայց է կատարել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի «Սասունցի Դավիթ» կայարանից երկաթուղով շրջայց է կատարել՝ դիտարկելու դեպի Ակադեմիական քաղա...
Հայաստանի և Վիետնամի երկկողմ առևտրաշրջանառությունն աճում է
Շանհայի համագործակցության կազմակերպության շրջանակում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Վիետնամի վարչ...
«Կտրիր օձի գլուխն ու կսպանես օձին». Fox News-ի հեռուստահաղորդավարը` Պուտինի մասին
Ամերիկյան Fox News հեռուստաալիքի երկու առաջատար հեռուստահաղորդավար, քննարկելով Ուկրաինայում ՌԴ սկսած հատուկ ռազմական գոր...