«Ղարաբաղում դեռ կան որոշակի խմբեր, որոնք թաքնվում են այդ տարածքում». Ալիև
Ղարաբաղում կան որոշ խմբեր, որոնք թաքնվում են. այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ԱՊՀ երկրների հատուկ ծառայությունների ղեկավարների հետ հանդիպմանը:
«Հիմա տեղի է ունենում տարածքները «զինված խմբավորումներից» մաքրելու գործընթաց: Մեր տվյալներով դեռ կան որոշակի խմբեր, որոնք թաքնվում են այս տարածքում: Սեպտեմբերի 20-ից հետո Ղարաբաղում զինված սադրանքներ են եղել։ Տարածքը բավականին մեծ է, լեռնային, անտառապատ, ուստի ժամանակ կպահանջվի՝ տարածքն ամբողջությամբ «զինված խմբավորումներից» մաքրելու համար»,- ասել է Ալիևը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը շփման գծի ողջ երկայնքով ռազմական ագրեսիա է սկսել Արցախում՝ դա անվանելով «տեղական բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ»՝ իբրև թե «սահմանադրական կարգը վերականգնելու» համար։ Մեկ օր անց ռուս խաղաղապահների միջնորդությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել հրադադարի մասին: Դրան հաջորդել են Արցախի պաշտպանության բանակի զինաթափումը և Արցախի Հանրապետության լուծարման որոշումը: Դրանից հետո Արցախից Հայաստան է բռնի տեղահանվել ավելի քան 100 000 մարդ:
Նմանատիպ հոդվածներ
Արայիկ Հարությունյանն առևանգվել է Ստեփանակերտի կոնյակի գործարանից. Թաթուլ Հակոբյան
Լրագրող Թաթուլ Հակոբյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երեկ տեղեկացրել էի, թե ինչպես են առևանգվել և Բաքու տարվել Արկադի Ղո...
Որոշ օգտատերերի կողմից շրջանառվող լուրերը կեղծ են. Արցախի տեղեկատվական շտաբ
Պետական բյուջեից գումարների յուրացման և ծառայողական ավտոմեքենաների սեփականաշնորհման մասին համացանցում որոշ օգտատերերի կո...
Կրեմլում տեղյակ են` ինչու Փաշինյանը չի մասնակցի ԱՊՀ գագաթնաժողովին. ՌԴ նախագահի օգնական
Կրեմլը տեղյակ է Բիշքեկում ԱՊՀ գագաթնաժողովին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացակայության պատճառների մասին։ Այս մասի...
«Հայերի Էթնիկ զտումը կարող է ավելի խորանալ, եթե դատարանը հրատապ քայլեր չձեռնարկի». Էլիսոն ՄաքԴոնալդ
Այսօր՝ հոկտեմբերի 12-ին, հայտարարել է արդարադատության միջազգային դատարանում Ադրբեջանի դեմ Հայաստանի բողոքի քննության ժամ...