«Կտրիր օձի գլուխն ու կսպանես օձին». Fox News-ի հեռուստահաղորդավարը` Պուտինի մասին
Ամերիկյան Fox News հեռուստաալիքի երկու առաջատար հեռուստահաղորդավար, քննարկելով Ուկրաինայում ՌԴ սկսած հատուկ ռազմական գործողությունը, վիճել են այն հարցի շուրջ, թե ինչպես է պետք վարվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, գրում է Daily Mail-ը:
Մասնավորապես Սին Հանիթին ասել է, որ Պուտինին պետք է սպանել, մինչդեռ Թաքեր Կառլսոնի կարծիքով՝ բռնապետին իշխանությունից հեռացնելը կարող է հանգեցնել նրան, որ իշխանության կարող է գալ ավելի վատ մեկը:
«Կտրիր օձի գլուխն ու կսպանես օձին...Դա պարզ կանոն է. եթե դուք ներխուժում եք անմեղ ինքնիշխան երկիր և սպանում եք անմեղ տղամարդկանց, կանանց և երեխաներին, դուք արժանի չեք ապրելու:Այժմ ԱՄՆ-ն գործում է (նախկին նախագահ) Ջերալդ Ֆորդի կողմից ստորագրված տասնամյակների վաղեմություն ունեցող գործադիր հրամանի համաձայն, որն արգելում է ԱՄՆ կառավարության աշխատակիցներին քաղաքական սպանություններին մասնակցել։ Իսկ ես ասում եմ՝ օձի գլուխը կտրում ես, սպանում ես օձին։ Հենց հիմա օձը Վլադիմիր Պուտինն է», - ավելացրել է Հանիթին:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսական կողմը լռության ռեժիմ է հայտարարել և մարդասիրական միջանցքներ բացել Մարիուպոլի և Վոլնովախայի բնակիչների հեռանալու համար
Այսօր՝ Մոսկվայի ժամանակով առավոտյան ժամը 10։00-ից, Երեւանի ժամանակով ժամը 11։00-ից, ռուսական կողմը ժամանակավոր լռության...
«Աէրոֆլոտ»-ը դադարեցնում բոլոր միջազգային չվերթները՝ բացառությամբ մեկից
Ռուսական խոշորագույն ավիաընկերությունը՝ «Աէրոֆլոտ»-ը մարտի 8-ից դադարեցնում է բոլոր միջազգային չվերթները՝ բացառությամբ դ...
«Ի շահ մեր եղբայրական ժողովուրդների». Պուտինը շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական հեռագիր է հղել Վահագն Խաչատուրյանին՝ Հայաստանի նախագահ ընտրվելու կապակ...
Լավրովը` Ուկրաինայում ՌԴ զինվորականների կորուստների մասին
Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության զինվորականների շրջանում կորուստներ կան, բայց դիտորդները չէ, որ պետք է գնահատեն՝ ...