Հասարակություն
Չինաստանում արտակարգ իրավիճակների արձագանքման ամենաբարձր մակարդակ է հայտարարվել՝ թայֆունի պատճառով
Չինաստանի հարավում գտնվող Հայնան կղզի-նահանգում արտակարգ իրավիճակների արձագանքման 1-ին՝ ամենաբարձր մակարդակ է հայտարարվել մոտեցող «Կաջիկի» թայֆունի պատճառով։ Տեղեկությունը հայտնում է «Սինհուան» գործակալությունը։
Կղզու հարավում գտնվող Սանյա քաղաքում արտակարգ իրավիճակ է, փոթորիկը պոկում է տների երեսպատումը, կոտրում ծառերի ճյուղերը։
Դպրոցներում դասերը չեղարկվել են, չեն գործում նաև տարբեր ձեռնարկություններ։ Առևտրի կենտրոնները փակ են, իսկ տեղի բնակիչները խանութներից գնել են ամբողջ լապշան, հայտնում է RT-ն:
Վտանգավոր շրջաններից մի քանի տասնյակ հազար մարդկանց տարհանել են։
Իշխանությունները խորհուրդ են տալիս դուրս չգալ տներից և հյուրանոցներից։ Նշվում է, որ կապիկները սկսել են մարդկանց մոտ գալ՝ ապաստան փնտրելու համար:
Նմանատիպ հոդվածներ
Մեր զոհերի գերակշիռ մասն էլ այսպիսի կառավարման հետևանքով է եղել. Էդիկ Բաղդասարյան
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչու էր լրագրողը եգիպտացորենները ձեռքին եկել էր վարչապետի հետ հանդիպման
Սեւանի ոստիկանները հայտնաբերել են Խաչատուր Աբովյանին. Գագարինի կամուրջը փրկված է
Երբեք չեմ բացառել, որ եթե Ադրբեջանի վերնախավի հետ երկխոսությունը չստացվի, խոսել Ադրբեջանի ժողովրդի հետ՝ պարզ, անկեղծ․ վարչապետ
WRed
Ավելին Հասարակություն բաժնից
ՏԵՍԱՆՅՈւԹ. Հայաստանում ոչնչացվել է «NAN» մանկական սննդի 9 700 կգ խմբաքանակ
5.0