
Ռուսական զինուժը վերահսկողության տակ է վերցրել ևս 2 բնակավայր

Ռուսական զինուժը վերահսկողության տակ է վերցրել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ևս 2 բնակավայր։ Այս մաիսն հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
««Հարավ» զորախմբավորման ստորաբաժանումները վերահսկողության տակ են վերցրել Կլեբան–Բիկը, իսկ «Արևմուտք» զորախմբավորումն ազատագրել է Սրեդնեե բնակավայրերը»,– ասված է հաղորդագրությունում
Միաժամանակ ռուսական զորքերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի տարածքում գտնվող օբյեկտներին։ Ռազմաօդային ուժերը, ներառյալ օպերատիվ-մարտավարական ավիացիան, հարվածային անօդաչու թռչող սարքերը, հրթիռային զորքերն ու հրետանին, խոցել են Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններ, ինչպես նաև ուկրաինական զինված կազմավորումների և օտարերկրյա վարձկանների ժամանակավոր տեղակայման կետեր 143 շրջանում: