Թրամփը կողմ է Դոնբասի նկատմամբ Ռուսաստանի լիակատար վերահսկողությանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը աջակցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկին՝ Դոնբասի ամբողջ տարածքի վրա Ռուսաստանի լիակատար վերահսկողություն սահմանելու վերաբերյալ, հաղորդում է Fox News-ը՝ հղում անելով անանուն եվրոպացի դիվանագետի։ Նրա խոսքով՝ առաջարկվում է նաև սառեցնել առաջնագիծը շփման գծի մյուս բոլոր հատվածներում։


Լրագրողները նշում են, որ Թրամփը նույնպես դադարեցրել է անհապաղ հրադադարի աջակցությունը՝ սկսելով ձգտել համապարփակ խաղաղության համաձայնագրի։ Սպիտակ տան ղեկավարի դիրքորոշման փոփոխությունը տեղի է ունեցել Պուտինի հետ հանդիպումից հետո, ով հայտարարել է, որ Մոսկվան հետաքրքրված չէ ժամանակավոր հրադադարով և պնդում է երկարաժամկետ կարգավորման վրա։


Ավելի վաղ Reuters-ը հայտնել էր, որ Ռուսաստանը ձևակերպել է հատուկ ռազմական գործողությունն ավարտելու կոնկրետ պայմաններ, որոնց հիմնական պահանջների թվում է ուկրաինական զորքերի լիակատար դուրսբերումը Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների տարածքներից՝ Խերսոնի և Զապորոժիեի շրջաններում առաջնագծի սառեցման դիմաց։ Բացի այդ, լրագրողների խոսքով, պահանջների ցանկում է Ուկրաինայում ռուսաց լեզվի կարգավիճակի օրենսդրական ճանաչումը։ Կրեմլը չի մեկնաբանել այս տեղեկատվությունը։

Քաղաքականություն