Դատարանը քննում է Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու միջնորդությունը
ՀՀ Հակակոռուպցիոն դատարանում քննվում է գործարար Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու միջնորդությունը։ Սամվել Կարապետյանի աջակիցները հավաքվել են դատարանի բակում։
Հիշեցնենք՝ Սամվել Կարապետյանը կալանավորվել է հունիսի 18-ին, երկու ամսյա ժամկետով: Նա մեղադրվում է իշխանությունը զավթելու, սահմանադրական կարգը բռնի տապալելու հրապարակային կոչ անելու համար։ Կարապետյանը մեղադրանքը չի ընդունում, պաշտպանական խումբը պնդում է, որ նրան առաջադրված մեղադրանքը անհիմն է:
Կարապետյանը, հիշեցնենք, կալանավորվել է Հայ առաքելական եկեղեցուն սատարող հայտարարություն անելու համար:
ՀՀ Հահակոռուպցիոն դատարանի բակում լրագրողների հետ զրույցում գործարար Սամվել Կարապետյանի եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը՝ պատասխանելով լրագրողի հարցերին, թե ինչ ակնկալիքներ ունի դատական նիստից, ասել է․
«Քանի որ իրավական պրոցեսներ չեն, քաղաքական պրոցեսներ են, չենք կարող ասել, որ այս կամ այն տրամաբանությամբ որոշում կկայացվի։ Կհասկանանք ՝ համարձակութուն կունենա՞ դատավորը գնալու քաղաքական ճնշումներին դեմ, թե ոչ»,- ասել է Նարեկ Կարապետյանը։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը մեզ լիարժեք բացատրություններ տվեց․ Իրանի ԱԳ նախարար
Հայաստանի վարչապետը զանգահարեց մեր նախագահին, նրանց արտգործնախարարը զանգահարեց ինձ, իրենց փոխարտգործնախարարին ուղարկեցին...
Մի քանի անձնագրով փորձում է Հայաստանում իշխանություն զավթել․ Չախոյանը՝ Սամվել Կարապետյանի մասին
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․«Ռուսաստանցի միլիարդատիրոջ շեշտած «...
Քանի մենք ենք իշխանության Հայաստանի և ԼՂ-ի բնակիչների վերադարձի նպատակ չի հետապնդելու․ Ջուլհակյան
Հայաստանի Հանրապետությունն ու մեր կուսակցությունը նման օրակարգ չունեն՝ ԼՂ բնակիչների կոլեկտիվ վերադարձի վերաբերյալ։ Եթե...
Խաղաղության համաձայնագիրն օգուտ կբերի թե՛ Իրանին, թե՛ Ռուսաստանին. վարչապետ
Նիկոլ Փաշինյանը Fox News-ի եթերում անդրադարձել է Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերին և «Թրամփի երթուղուն»։«Կարծում եմ,...