Փեզեշքիանն արձագանքել է Նեթանյահուի կոչին
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն արձագանքել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի՝ իրանցի ժողովրդին ուղղված նոր տեսաուղերձին՝ ընդգծելով, որ Նեթանյահուն պետք է նայի, թե ինչ է արել Գազայի ժողովրդի հետ:
Նեթանյահուի՝ երեկ Իրանի մասին արված ներխուժող դիտողություններին ի պատասխան՝ նախագահ Փեզեշքիանը չորեքշաբթի իր կաբինետի նիստի սկզբում հայտարարել է, որ «նրանք, ովքեր որպես մարդասիրական ժեստ կարեկցում են Իրանի ժողովրդին, նախ պետք է նայեն Գազայի ծանր իրավիճակին և այդ հատվածի անպաշտպան մարդկանց, հատկապես այն երեխաներին, ովքեր պայքարում են գոյատևելու համար այս դաժան ռեժիմի կողմից ճնշող պաշարման, դրանից բխող սովի և խմելու ջրի ու դեղորայքի պակասի հետևանքով»։
«Հանցավոր սիոնիստական ռեժիմը ցանկանում է, որ տարածաշրջանի բոլոր երկրները նվաստացվեն և զրկվեն իրենց ունեցվածքից, և բազմիցս հարձակվել է հարևան և ոչ հարևան երկրների վրա՝ թողնելով միայն ավերածություններ և փլուզումներ, և սպանելով կանանց ու երեխաներին ամենանողկալի ձևերով: Նման նողկալի անձանց պնդումները, թե իրենք բարեգործներ են, ոչ այլ ինչ են, քան ժողովրդին հիմարացնելուն ուղղված կատակ»,- ասել է Փեզեշքիանը։
Նմանատիպ հոդվածներ
Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգվեց
Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով: Հիշեցնենք` ավելի վաղ հայտնելի ենք, որ ՀՀ Հակակոռուպցիոն դատարանում ք...
Մանրամասներ` Թրամփ-Պուտին հանդիպումից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օդանավակայանում հանդիպման ժամանակ թարգմանիչ չեն ունեցել...
Այդ հարցը քննարկման առարկա է դարձել հենց Փաշինյանի նախաձեռնությամբ. խոսնակ
Համացանցում անհեթեթության հասնող ենթադրություններ են շրջանառվում, թե իբր վարչապետ Փաշինյանը Վաշինգտոնում դեմ է արտահայտվ...
Ինչ է լինելու օկուպացված տարածքների հետ․ Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել
Հայաստանը 30 տարի անց ապաշրջափակվում է։ Այս մասին այսօր իր ուղերձում հայտնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ինչպե՞...