Իրանի մուտքը չպետք է արգելափակվի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև միջանցքի պատճառով․ Իրանի ԱԳՆ
Հայաստանի և Ադրբեջանի միջև նախատեսվող տրանսպորտային միջանցքը չպետք է արգելափակի Իրանի մուտքն այլ տարանցիկ ուղիներ։ Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում այս մասին ասել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին։ Հայաստանի և Իրանի արտգործնախարարների հեռախոսազրույցի բովանդակության մասին մանրամասներ է հայտնել Tesnim-ը։
Նախարարների հեռախոսազրույցի մասին օգոստոսի 11-ին հայտնել էր նաև Հայաստանի ԱԳ նախարարությունը, սակայն Իրանի նախարարի խոսքից մանրամասներ չէր ներկայացրել։
Ըստ իրանական աղբյուրի, Արաղչին ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը։ Սակայն, արտահայտելով Իրանի մտահոգությունները, նա ընդգծել է, որ Ադրբեջանը Նախիջևանին կապող և ԱՄՆ-ին Հայաստանի հարավային հատվածով 99 տարի զարգացման վարձակալության իրավունք տվող նոր միջանցքը չպետք է փոխի տարածաշրջանի աշխարհաքաղաքականությունը կամ կտրի Իրանի կապն այլ ուղիների հետ։
Արաղչին նաև ընդգծել է, որ ցանկացած որոշում այդ հարցում պետք է հարգի բոլոր երկրների ազգային ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Նրա խոսքով՝ միջանցքի ստեղծման ցանկացած ծրագիր պետք է համապատասխանի տարածաշրջանում կայունության և անվտանգության պահանջներին։
Միրզոյանը Արաղչիին ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի և նոր միջանցքի ստեղծման շուրջ վերջին զարգացումները։ Նա կարևորել է աշխարհաքաղաքական զգայունությունների, տարածաշրջանային խաղաղության և Իրանի փոխադարձ շահերի վերաբերյալ Թեհրանի դիրքորոշումը՝ հավաստիացնելով, որ Երևանը ցանկացած որոշում կայացնելիս հաշվի կառնի դրանք։
Միրզոյանը հավելել է, որ Հայաստանը կարևորում է Իրանի հետ բարեկամական հարաբերությունները, որոնք հիմնված են բարիդրացիության և փոխադարձ շահերի վրա։
Նմանատիպ հոդվածներ
ՊՆ նախարարի խորհրդականը կալանավորվեց
Սուրեն Պապիկյանի նախկին խորհրդական, ՔՊ-ական Արշակ Օրդուխանյանը կալանավորվել է։ ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են․«Մե...
Մի քանի անձնագրով փորձում է Հայաստանում իշխանություն զավթել․ Չախոյանը՝ Սամվել Կարապետյանի մասին
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․«Ռուսաստանցի միլիարդատիրոջ շեշտած «...
Հայտնի է՝ ինչ դռներ կբացվեն Ամերիկայի համար, հայ-ադրբեջանական համաձայնագրի ստորագրումից հետո
ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Թեմի Բրյուսը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Ադրբեջանի և Հայաստանի կողմից Միացյալ...
Այն ուսուցիչները, որոնք չեն հաղթահարի կամավոր ատեստավորումը, չեն աշխատի դպրոցում․ ԿԳՄՍ
Այս տարի բոլոր այն ուսուցիչները, որոնք երկրորդ տարին չեն հաղթահարի կամավոր ատեստավորումը, թե՛ «Հանրակրթության մասին» օրե...